Ֆրանսիայում արդեն սկսվել է Լորանս Շասսենի և Բեռնար Ժորժի ,,Թեհլերյանի դատավարությունը․ հայերի վրեժխնդրությունը,, ֆիլմի նկարահանումները:
Հայ մոդել-դերասան Էմիլ Մարկը, ով բնակվում է Ֆրանսիայում նույնպես հանդես կգա այս ֆիլմում: Էմիլը ֆիլմում հանդես կգա գլխավոր հերոսներից մեկի կերպարում:
,, Մեծ պատվով ու անասելի պատասխանատվությամբ մարմնավորում եմ Արամ Երկանյանի կերպարը, ում պարտական է հայ ժողովուրդը ցեղասպանության տարիներին թուրք դահիճներին պատժելու գործում։ Արամը ապացուցում է, որ ոչ մի դահիճ չի կարող փրկվել ցեղակրոն վրիժառուի գնդակից...Մարմնովս սարսուռ է անցնում ու չեմ կարողանում դեռ հավատալ, որ որպես դերասան հանդես եմ գալու այն ֆիլմի նկարահանմանը, որը եվրոպական էկրան կբարձրանա ևս մեկ անգամ աղաղակելով ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ․․․ ,,
Emin-NEWS.com-ի հետ զրույցումը մոդել-դերասանը ասաց, որ մինչ ֆիլմում
նկարահանվելը մասնակցել է կաստինգի, որտեղ նա ընտրվեց այդ կերպարի համար.-,, Շատ ուրախ եմ, որ ես ընտրվեցի որպես դերասան այս ֆիլմում:Կերպարանափոխությունս հաջողված եմ համարում, քանի որ պրոֆեսիոնալները սկսած դիմահարդարից, վարսահարդարից վերջացրած հագուստի մոդելավորողից մաքսիմալ մոտ են ստացե 1920-ական թվականների մեր հայ տղամարդու կերպարը,,- մեզ հետ զրույցում ասաց Էմիլ Մարկը:

Չբացելով փակագծերը մոդել-դերասանը ասաց, որ ֆիլմը էկրան կբարձրանա 2015-ի ապրիլ ամսին Ցեղասպանության տարելիցի հարյուրամյակի կապակցությամբ:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):