ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

3.11.14

ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳԻՉ ՀԱՅԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ԳՅՈՒՄՐԻԻՑ Է /ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ/


Ալ. Սպենդիարյանի Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի ,,Բարձր Կարգի,, մեներգիչ, բաս Հայկ Տիգրանյանը իր ծննդյան օրը նշեց իր հարսանյաց հանդեսը:
Emin-NEWS.com-ը ներկայացնում է երգչի բացառիկ հարցազրույցը.

  Ինչպես տեղի ունեցավ Ձեր հանդիպում.
  ,,Ապագա կնոջս հետ մենք հանդիպել ենք Օպերային թատրոնում:Կինս`Արմինեն, նույնպես երգչուհի է և անշուշտ դասական երաժշտության մեծ սիրահար է:Հերթական անգամ եկել էր օպերային թատրոն ներկայացում դիտելու,որտեղ էլ մենք հանդիպեցինք և սկսվեց մեր սիրո պատմությունը,,:

   Ինչպես եղավ, որ հարսանյանց հանդեսը և ծննդյան տարեդարձը որոշեցիք նշել նույն օրը.
    ,,Արմինեին հանդիպելու առաջին իսկ պահից ես հասկացա, որ մեր ճսնապրհները խաչվելու են և դառնալու են մեկը, և հասկացա, որ իրագործվելու է իմ մեծ ցանկությունը ամուսնանալ հենց ծննդյանս օրը: Նույնիսկ կատակով ասում են,ինչպես կարողացար ծնվել հենց հարսանիքիդ օրը,,:

   Ինչ անակնկալներ են եղել հարսանյաց հանդեսին.
   ,,Մեր հարսանյաց հանդեսը լեցուն էր անակնկալներով, որոնք թվում էր չունեին սկիզբ ու վերջ, և ամենամեծ անակնկալը եղավ այն, որ մորեղբայրս մեզ նվիրեց բնակարան Երևան քաղաքում:Անակնկալների շարքը շարունակեց Արմինեն, ով ինձ նվիրեց մի չքնաղ կատարում: Անակնկալ մատուցեց նաև ՀՀ Ժողովրդական արտիստ, աշխարսհռչակ տենոր Գեղամ Գրիգորյանը, ով իր կատարումով հուզեց մեզ և ամբողջ դահլիճին: Անակնկալ էր նաև այն, որ մեր հարսանեկան տորթը պատրաստված էր Ալ. Սպենդիարյսնի անվան Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնի տեսքով և հյուրերի հավսստմամբ մեր թատրոնը շատ համեղ էր,,:

 Ովքեր են եղել հյուրերի ցուցակում.
  ,,Մեզ համար մեծ պատիվ էր հյուրընկալել Երևան քաղաքի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանին, ՀՀ Ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանին, ով իր անզուգական կատարումը նվիրեց բոլոր ներկա գտնվողներին: Մեր հարսանյաց հսնդեսը իրենց ներկայությամբ պատվել էին Օպերայի թատրոնի  տնօրեն Անդրանիկ Արզումանյանը, նախկին տնօրեն , իսկ այժմ
Մշակույթի նախարարի խորհրդական Կամո Հովհաննիսյանը, Օպերայի թատրոնի գլխավոր դիրիժոր և վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, Արվեստի վաստակավոր գործիչ և նաև Արմինեի դասախոս Սուսաննա Մարտիրոսյանը: Հյուրընկալվել էին նաև ՀՀ Գոհար սիմֆոնիկ նվագախմբի պրոդյուսեր Սևակ Սերոբյանը, որը ժամանել էր Լիբանանից հատուկ մեր հարսանիքի համար, նույն նվագախմբի երաժշտական մասի ղեկավար Գրիգոր Կուզիկյանը, և Գոհարի հայտնի մեներգիչները ինչպես նաև սպորտի վաստակավոր վարպես Մեխակ Ղազարյանը:Հյուրերի մեջ էին նաև Մուսալեռան թանգարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, ,,Հայաստան,, Հրատարակչության տնօրեն Վահագ Սարգսյանը, ովքեր իմ, մորեղբայրներն են, ինչպես նաև հրավիրված էին Գյումրու Վ . Աճեմյանի Դրամատիկական թատրոնի տնօրեն Գևորգ Խաչատրյանը , Գյումրեցի ծանրամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն Գևորգ Դավթյանը: Ներեղություն ենք խնդրում այն մարդկանցից, ում անունները չնշեցինք,,:


Հարսանյաց ճանապարհորդություն ունեցել եք, որտեղ եք վայելելու Ձեր ,,մեղրամիսը,, .
,,Այժմ մեր փոքրիկ հանգիստը վայելում ենք ՀՀ գեղատեսիլ վայրերից մեկում՝ Դիլիջանում, իսկ մեղրամիսը կանցնացնենք ձմռանը Օպերայի ծննդավայր և արվեստների քաղաք Իտալիայում,,:


  Հարսանիքը սկսվել է շատ հետաքրքիր, քանի որ հարսնացուն Գյումրիից էր և հյուրերի հետ միասին Հայկը հարսնացուին հարս բերելու համար ուղևորվել են Գյումրի, իսկ այնուհետև ուղևորվել են Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի , որտեղ և տեղի ունեցավ  պսակադրության արարողությունը: Հարսանյաց հանդեսի երեկոի ժամանակ արդեն հյուրերի համար մեծ անակնկալ է պատրաստել Հայկը, նա հանդես է եկել իր կատարումով, որը նվիրեց բոլոր ներկա գտնվողներին, որից հետո և ևս մեկ կատարում այս ագնամ արդեն իսկ իր կնոջ՝ Արմինեի հետ:
Հարսանյաց հանդեսին իրենց նվեր կատարումներով են հանդես եկել Լայանան,  Մարգար Եղիազարյանը, Արմեն Դավթյանը, Էդգար Դանիելյանը, իսկ երեկոյի ժողովրդական երաժշտությունը, իրենց կատարումներով փայլեցրեց հայտնի քամանչահար Արմեն Մինասյանը: Երեկոյի բարձրակարգ երաժշտությունը ապահովեց Թաթուլ Տիգրանյանը և ընկերներ բենդը, իսկ հանդիսավարը հայտնի դերասան Ստեփան Ղամբարյանն էր:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):