ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

3.12.14

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ ԼՅՈՎ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՎԵՐՆԵՐԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԵՆ

Հաղորդավար Լյով Բադալյանը այսօր՝ դեկտեմբերի 3-ին նշում է ծննդյան տարեդարձը: 
Emin-NEWS.com-ը ներկայացնում է հաղորդավարի բացառիկ հարցազրույցը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր նա դարձավ 24 տարեկան, բայց արդեն սպասում է 25 ամյակին.-,,24-ը իմ չսիրած թվերից է, անկախ ամեն ինչից վստահ եմ, որ քսանչորսս էլ կվայելեմ ոնց պետք է:Շնորհակալ եմ մտերիմներիցս, ընկերներիցս, շոու բիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսին ու նույնիսկ չկամներիս,,:
    Առաջինը ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս Լյովին շնորհավորել է Հրանիկն, ով ուղիղ 12-ին զանգահարել է հոբելյարին .-,,Անչափ շնորհակալ եմ բոլորին շնորհավորելու համար, սակայն մի փոքր տխրեցնում է այն փաստը, որ մի քանի մարդ ում շնորհավորանքներին սպասում եմ ,,Լուռ են,, սակայն օրս դեռ չի ավարտվել,, մեզ հետ զրույցում ասաց Լյովը, ով նաև առանձնացրեց այն նվերները, որոնք յուրահատուկ են՝ ,,Նվերներիցս կառանձնացնեմ շնիկին, որը կոլեկցիաս հարստացրեց ևս մեկով, մի ամբողջ պատ շներ են սենյակումս՝ փայտից, կավից, ոսկուց...շատ եմ սիրում շներին,,:
    Լյովը մեզ հետ զրույցում ասաց, որ ծննդյան տարեդարձը անցկացնելու է ընկերների հետ՝ տանը .- ,,Հուսամ քսանհինգս կանցկացնեմ երկրորդ կեսիս հետ:Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորին ՝ հատկապես արտերկրում բնակվող ընկերներիս և իհարկե Ձեզ,,:
Հոբելյարը շնորհավորեց նաև բոլոր նրանց ովքեր ծնվել են այսօր:

Emin-NEWS.com-ը շնորհավորում է հոբելյարին մաղթելով նորանոր հաջողություններ:



Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիսEminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):