ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

3.12.14

,,ԲԱՐԻ ՄԱՄԱ,,Ի ՀԱՅ ԱՍՏՂԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ

,,Need Mommy,, , ,,Need Family,, , ,,Need Love,,: Պահանջվում է մայրիկ, ընտանիք և սեր: Սա է այն հաղորդագրությունը, որ ,,Բարի մամա,, հասարակական կազմակերպությունը և հայ աստղերը ցանկացել են հաղորդել յուրահատուկ ֆոտոշարքի միջոցով: Հենց այդ գրությամբ շապիկներով լուսանկարահանմանը մասնակցել են մի շարք հայտնիներ, որոնց թվում` Մկրտիչ Արզումանյանը, Սոնա Շահգելդյանը, Արման Մարգարյանը, Ելենա Բորիսենկոն, Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Շուշաննա Թովմասյանը, Աշոտ Սարգսյանը, Լուսինե Բադալյանը, Ժակը, Արաքսյա Մելիքյանն ու Անդրանիկ Զաքարյանն` իրենց երեխաների հետ, Իրինա Թովմասյանն ու փոքրիկ Ալվինան, Լիդուշիկը, Դալիթան, Ալինա Ենգոյանը եւ ուրիշներ: Նրանք լուսանկարվել են հատուկ պաստառի մոտ` կոչ անելով որդեգրել երկու փոքրիկների: Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանում լույս աշխարհ է եկել երկու փոքրիկ` Ռաֆայելը, որը ծնվել է առանց թաթերի եւ մեկ ոտնաթաթի, եւ Ժասմինան, որն ունի Պիեր Ռոբինի սինդրոմ` ծնոտի թերզարգացման թեթեւ խնդիր: Նորածինները ֆիզիկական խնդիրների պատճառով ծննդատանը լքվել են ծնողների կողմից և տեղափոխվել մանկատուն: ,,Չնայած նրան, որ մենք իրենց մասին ամեն կերպ հոգ ենք տանում, միևնույն է նրանք առաջին հերթին մայրական սիրո կարիք ունեն: Եւ հենց այդ ուղղությամբ էլ ընթանում է մեր թիմի աշխատանքը: Ուզում եմ նշել, որ կա մեծ առաջընթաց, սակայն մանրամասների մասին դեռ խոսելը շատ վաղ է, քանի որ երեխաների թղթերը դեռ որոշակի փուլեր պետք է անցնեն, որպեսզի հայտնվեն օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրելու ցուցակին: Չեմ ուզում ժամանակից շուտ ընկնել: Բացի այդ, երեխայի որդեգրման հարցով այսպես թե այնպես զբաղվում են համապատասխան մարմինները, մենք միայն կարող ենք անել այնպես, որ նրանց գոյության մասին իմանան նաև Արտասահմանում, մասնավորապես Սփյուռքում,, , - նշեց ,,Բարի մամա,, կազմակերպության համակարգող Ինեսսա Մուրադյանը:
,,Բարի մամայի,, նպատակն է առաջին հերթին այս երկու փոքրերին ընտանիք գտնել: Եւ չնայած նրան, որ մեր կազմակերպության պատմությունը սկսվեց հենց Ռաֆայելից, միևնույն է նրան մայրիկին հանձնելուց հետո կշարունակենք օգնել այլ փոքրիների: Ցավոք, այս ոլորտում այնքան անելիքներ կան: Փորձենք օգնել,,, - մեզ հետ զրույցում ասաց՝ ,,Բարի մամա,, կազմակերպության PR-համակարգող Մարինա Ադուլյանը:
   Լուսանկարիչ՝ Ռասմիլա Ալավերդյան, Դիմահարդարում՝ Ռոզա Ավջյան, Դիզայն՝ Christhas Fashion Studio, Շապիկները՝ Tosp, Հատուկ շնորհակալություն “Individuum Casting Production”-ին և “Albedo Graphics Design studiօ”-ին:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիսEminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):