ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

8.1.15

ԻՆՉ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԱՍՏՂԵՐԸ՝ 2015-ԻՆ

Ինչ են խոստանում աստղերը` 2015-ին:
Emin-NEWS.com-ը իր ընթերցողներին է ներկայացնում 2015-ի աստղագուշական տեսությունը:

Խոյ ( 21.03-20.04)
Եթե խոյը ձգտում է հաջողության, ապա 2015 թվականին նա պետք է փոխի ավանդական մարտավարությունը: Կենդանակերպի այս նշանին հատուկ ուղղամտությունը նեղացկոտ Կապույտ Այծի տարում կարող է հանգեցնել հակամարտությունների, այնպես որ, միայն սովորելով դիվանագիտության արվեստը, Խոյը 2015 թվականին կկարողանա ձեռքբերել նոր ընկերներ և չբաժանվել հներից: Ընդհանրապես, Խոյը գովասանքների ավելի շատ կարժանանա, քան պարսավանքի:
  Խոյերի 2015 թվականի աստղագուշակի ևս մեկ առանձնահատկությունն այն է, որ նրա գաղափարներն ու ծրագրերը կարող են բախվել շրջապատողների անտարբերությանը. Կապույտ Այծի տարում մարդիկ խրված են լինելու իրենց խնդիրների մեջ: Առանց կողքից ստացված օժանդակության որևէ ծրագրի իրականացում անիրականալի կթվա, այնպես որ Խոյին խորհուրդ է տրվում 2015 թվականին կենտրոնանալ միայն այն ծրագրերի վրա, որոնցում իրավիճակը լիարժեք տնօրինում է ինքնուրույն:
   Սովորելով պահպանել օտարների զգացմունքները և հույսը դնելով իր վրա, Խոյը կկարողանա օգտագերծել տարվա բոլոր հնարավորությունները: 2015-ին նա կզգա ուժերի հսկայական կուտակում, որոնք ամբողջությամբ կբավականացնեն ամենալայնածավալ ծրագրերն իսկ իրականացնելու համար:

Ցուլ (21.04-21.05)
Ցուլի բախտը բերել է. նրա բնավորությունը կգտնվի 2015 թվականի ընդհանուր միտումների հետ լիակատար ներդաշնակության մեջ, իսկ դա նշանակում է, որ տարին նրա համար լինելու է խոստումնալից և դրական: Կապույտ Այծի տարվա ողջ ընթացքում Ցուլն իրեն կզգա ինքնավստահ և հարմարավետ, իսկ մարդկանց վրա նրա ազդեցությունը էապես կմեծանա:
  Այս կենդանակերպի յուրաքանչյուր ներկայացուցիչ զարմանքով կարձանագրի, որ շրջապատողներն անվերապահորեն համակրում են իրեն: Ընկերները, գործընկերները և, նույնիսկ, ղեկավարությունը 2015 թվականին պատրաստ կլինեն ընդառաջել Ցուլին ոչ միայն մանր հարցերում: Հորոսկոպի աստղերը Ցուլին խորհուրդ են տալիս օգտվել դրանից իր ծրագրերը կազմելիս. տարին բարենպաստ է նոր ընկերներ ձեռք բերելու, աշխատանքային առաջխաղացման, զուգընկերոջ հետ հարաբերությունները կարգավորել ու կամ ինչ-որ մեկի սիրտը նվաճելու համար:
  Սակայն Ցուլի համար պակաս կարևոր չի լինի այն, որ նա չի կարողանա հանգիստ, առանց շեղվելու կետրոնանալ իր գործերի վրա: Անշեղորեն ընթանալով դեպի իր նպատակը, նա կարող է շատ բանի հասնել: Ցուլի այնպիսի հատկություններն, ինչպիսիք են գործնականությունը, աշխատասիրությունը, և ընդհանուր հետաքրքրություններ գտնելու կարողությունը, 2015 թվականին նրան բազում ծառայություններ կմատուցեն` նրա առջև բացելով և նոր դռներ, և մարդկային սրտեր:


Երկվորյակ (22.05-22.06)
Երկվորյակներին 2015 թվականը կավելացնի այնպիսի օգտակար հատկություններ, ինչպիսիք հաստատակամությունն ու կայունությունն են: Դա դրականորեն կանդրադառնա և նրանց բնավորության, և կյանքի վրա, որը կդառնա ավելի հանգիստ: Նրա շնորհիվ, որ Երկվորյակները կդադարեն շտապել, նրանք կկարողանան կենտրոնանալ այն բանի վրա, ինչը նրանց համար, իրոք, կարևոր է: Եվ հաջողության հասնելու բոլոր հնարավորություններն ունեն:
  Կապույտ Այծի տարին կենդանակերպի այս նշանի համար լավ հեռանկարներ է բացում կրթության, մասնագիտական որակավորման բարձրացման, աշխատանքի, սիրո բնագավառներում: Երկվորյակների մոտ վերջապես հնարավորություն կստեղծվի կարգավորելու անձնական կյանքը և կարգի բերելու իրենց բազմաթիվ գործերն ու ծրագրերը:
  Սակայն 2015 թվականի նրանց աստղագուշակում բարդություն ևս կա. անգամ ամենաանմեղ արտահայտությունը Երկվորյակներին կարող է հունից հանել: Աստղերը Երկվորյակներին խորհուրդ են տալիս չծանրանալ իրենց վիրավորվածությունների վրա: Կենրոնացեք նրա վրա, որ շրջապատողներն ունեն իրենց հետաքրքրությունները, իսկ դուք` ձերը: ,,Սա ընդամենն աշխատանք է` ոչիչ ավելին,,. այսպիսի գործնական, անկիրք մետեցումը կլինի 2015 թվականի անկյունաքարը: Որդեգրելով խաղի այս կանոնները Երկվորյակները կկարողանան ողջ հզորությամբ օգտագործել իրենց բազմաթիվ կարողությունները:

Խեցգետին (23.06-23.07)
2015 թվականին Խեցգետինն ունակ է ամբողջությամբ խրվել իր գործերի մեջ և մոռանալ մնացած ամեն ինչի մասին: Մի կողմից կենտրոնացվածությունը նրան կօգնի կյանքի կոչել մի շարք ծրագրեր, մյուս կողմից` աստղագուշակի այս կենդանակերպի նշանի համար վտանգ կա կորցնելու կապը շրջապատող աշխարհի հետ: Ներփակվելով Խեցգետինը կարող է նվազագույնի հասցնել շփումներն անգամ ընկերների և մտերիմ մարդկանց հետ:
  Եթե 2015 թվականին Խեցգետինը, նույնիսկ, ցուցաբերի աշխատասիրության հրաշքներ, նրան դժվար կլինի աշխատել թիմում, գործընկերների հետ ընդհանուր լեզու գտնել, առավել ևս` կարիերա անել:
  Այդուհանդրձ, ելք կա. աստղերը Խեցգետնին խորհուրդ են տալիս չսահմանափակվել սեփական հետաքրքրություններով: Խեցգետնին օդի պես հարկավոր են թարմ տպավորություններ: Հաղթահարելով ,,չեմ ցանկանումը,, նա պարզապես պարտավոր է կապեր հաստատել արտաքին աշխարհի հետ, հյուր գնալ, սպորտով զբաղվել, զվարճանալ, զբոսնել: Սարդոստայնի օղակից դուրս պրծնելով Խեցգետինը զարմանքով իր շուրջը կհայտնաբերի բազմաթիվ հետաքրքրի բաներ:

Առյուծ (24.07-24.08)
2015 թվականին Առյուծի մոտ կարող է տեղի ունենալ արժեքների վերագնահատում: Իսկ այդ ամենն այն բանի համար, որ 2015 թվականի նրա աստղագուշակի բնորոշիչ գիծը կլինի ըմբռնելիությունը: Կենդանակերպի այս նշանը Կապույտ Այծի տարում ուզի, թե չուզի, պետք է նայի ճշմարտության աչքերին և ազատվի իր կյանքում առկա ավելորդություններից:
   Ավելորդությունների ցանկում կարող են հայտնվել նաև Առյուծի համար պատահական մարդիկ, հետաքրքրություններ, ծրագրեր: 2015 թվականին Առյուծը հակված չի լինելու նոր ծանոթություններ հաստատելու, իսկ հների հետ հստակեցում կգնա: Անգամ հաճոյախոսություններն Առյուծերը զգուշավորությամբ կընդունեն: Դա նրան թույլ կտա 2015 թվականին շատ պարզեցումներ մտցնել:
  Առյուծի մոտ տեղի ունեցած փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ նա ավելի մեծ ուշադրություն կսկսի տրամատրել տանը: Իսկ ահա մարդկանց հետ նրա հարաբերությունները կբարդանան սրված ինքնասիրության պատճառով: Որպեսզի 2015 թվականին խուսափեն վեճերից, աստղերը Առյուծին խորհուրդ են տալիս զինվել համբերությամբ և հարգել ուրիշների կարծիքը, գոնե` ձևական:

Կույս ( 25.08-23.09)
2015 թվականին Կույսի մոտ կսրվի էներգետիկան, աշխատունակությունը և աշխատանքի վրա կենտրոնանալու ունակությունը, սակայն այդ հրաշալի հատկանիշների ներքո բարդություններ են թաքնված: Լավ է, երբ կենտրոնանում ես ինչ-որ կարևոր բանի վրա, դա թույլ կտա հասնել աննախադեպ հաջողությունների: Խնդիրն այն է, որ Կույսը 2015 թվականին կարող է իր ուշադրությունը սևեռել մարնրուքների վրա, և, եթե դա տեղի ունենա, ապա ոչ միայն դրական փոփոխություններ չի բերի, այլև կարող է լրջորեն ազդել շրջապատի մարդկանց նյարդերի վրա:
  Հենց այդ պատճառով է, որ 2015 թվականի աստղագուշակը Կույսերին զգուշացնում է Կապույտ Այծի տարում առաջնահերթ համարել նպատակի ընտրությունը: Նրան անհրաժեշտ է աչք փակել մանրուքների վրա և կենտրոնանալ առաջնահերթությունների վրա: Եթե Կույսը տարվի մանրուքներով, ապա ամբողջ տարին կանցնի թնդանոթից ճնճղուկների վրա արձակած անիմաստ կրակոցներով, ընդ որում` դրա վրա կծխսվեն բավականին ժամանակ և նյարդեր:

Կշեռք ( 24.09-23.10)
2015 թվականին Կշեռքները փիլիսոփայորեն տրամադրված կլինեն: Նրանց գլխում բազմաթիվ ծրագրերի առկայությունը սպառնում է անցնել բոլոր հնարավոր սահմանները: Ամենահետաքրքիրն այն է, որ կենդանակերպի այս նշանի ծրագրերը 2015 թվականին խոստանում են լինել հեռանկարային, սակայն որքան շատ Կշեռքները ծանր ու թեև անեն իրենց մտքերը, այդքան ավելի շատ նրանց հոգում կասկածներ կմտնեն: Զարմանալի չէ, որ գաղափարների գերակշիռ մասը Կշեռքները դժբար, թե կարողանան իրականացնենլ:
  2015 թվականի աստղագուշակը վկայում է, որ եթե Կշեռքները ցանկանում են հաջողության հասնել, ապա պետք է զինվեն վճռականությամբ` ուժով կտրելով կասկածամտության գորդյան հանգույցը: Այստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս անգամ որոշ դեպքերում մտածել ձեռքերով և ոչ թե գլխով:
   2015 թվականին կշեռքների համար ևս մեկ արդյունավետ եղանակ կարող է լինել աշխատանքը գործընկերների հետ, ովքեր իրենց վրա կվերցնեն ղեկավարման գործառույթները և որոշում կայացնելու բարդ գործը: Պարադոքսալ է, բայց ,,№2,,-ի դերում Կշեռքները 2015 թվականին ավելի շատ բանի հկասնեն, քան միայնակ գործելով: Ամեն դեպքում` աստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս հաղթահարել իրենք` իրենց. վճռականությունը նրանց պետք կգա ոչ միայն գործերում, այլև սիրո մեջ, որտեղ, ի
   Փոխարենը, եթե Կույսին, այնուամենայնիվ, հաջողվի էներգիան անիմաստ չծախսել, այլ ուղղել արժան բարձունքների հաղթահարմանը, ապա նրա բարձր էներգիան և առաջ մղվելու հատկությունը նրան 2015 թվականին կապահովեն իրական հսյկայական նվաճումներ:

Կարիճ (24.10-22.11)
Կարիճի համար 2015 թվականը խոստանում է լինել անհանգիստ, բայց հետաքրիր: Աստղերը հույսը դրել են էներգիայի նրա հսկայական պաշարների վրա, և, եթե նա կարողանա այն օգտագործել դրական ուղղվածությամբ, ապա աննախադեպ արդյունքների կհասնի: Կենդանակերպի այս նշանի էներգիան համահունչ կլինի Կապույտ Այծի տարվա բնույթի հետ, այդ իսկ պատճառով Կարիճի համար 2015 թվականին ոչինչ անհանար չկա:
  Միակ «բայցը». Կարիճը պետք է զգույշ լինի իր զգացնունքների հետ: Ամենակարող էներգիան` լավ է, սակայն ի՞նչ կլինի, եթե այն հորդա բացասական դրսևորմամաբ (ինչին տարին դրդում է Կարիճին): Այդ իսկ պատճառով աստղերը Կարիճին խորհուրդ են տալիս 2015 թվականին իրերին վերաբերել փիլիսոփայորեն: Ինչ անել, տհաճ բաներ լինում են, սակայն, եթե զբաղվել մեղավորների փնտրտուքով, շատ քիչ ժամանակ կմնա բնականոն կյանքի համար:
  Այլ խոսքով` Կարիճներին խորհուրդ է տրվում 2015 թվականին հաճախել դիվանագիտական և դրական մտածողության դասընթացների: Անվերապահ հաղթանակ նրան սպասվում են այն գործերում, որոնց կմոտենա հետևյալ կարգախոսով. ,,Դրականը` խնդրի բացակայությունը չէ, այլ հանգիստ և առանց նյարդերի ծագած խնդիրները լուծելու կարողությունը,,:

Աղեղնավոր ( 23.11-22.12)
Աստղերը 2015 թվականին Աղեղնավորին խեստանում են բազմաթիվ հաջող պահեր: Երբեմն նրան անգամ հարկ չի լինի ջանքեր գործադրել` նրա բախտը պարզապես բերելու է: Սակայն այն գործերում ևս, որտեղ բախտի վրա հույս դնել չարժե, կենդանակերպի այս նշանը Կապույտ Այծի տարում ունակ է հասնել հաջողության: Ընթացիկ հարցերի վրա կենտրոնանալու նրա կարողությունը մեծապես կօգնի նախաձեռնած գործերում:
  Շփուների առումով 2015 թվականն Աղեղնավորի համար այդքան հագեցված չի լինի, որքան նախորդ տարին, ինչը, սակայն, այդքան էլ վատ չէ. ավելի քիչ էներգիա անիմաստ կկորչի, փոխարենը մի քանի անգամ կմեծանա շփումների որակը: Թե ընկերության, թե սիրո մեջ 2015 թվականը Աղեղնավորին ցույց կտա թե դրանցից որոնք են անկեղծ ու խորը, որոնք` անհեռանկարային:
  Կապույտ Այծի տարին Աղեղնավորի համար խոստանում է հաջող լինել նաև ֆինանսկան առումով, քանի որ ավելի քիչ ժամանակ կծախսվի գործերի մասին խոսելու վրա և ավելի շատ կմնա բուն գործերի համար: Աղեղնավորը բոլոր հնարավորություններն ունի լավ վաստակելու: Այլ խոսքերով` ճակատագիրը 2015 թվականին Աղեղնավորին հնարավորություններ է տալիս: Նրան մնում էմիայն դրանցից ճիշտ օգտվել:

Այծեղջուր (23.12-20.01)
2015 թվականն Այծեղջուրի առջև մեծ հնարավորություններ է բացում իր ծրագրերի իրականացման և աշխատանքային առաջխաղացման առումով: Հնարավոր է, նրա ոչ բոլոր մտածածները կիրականան, սակայն վստահ եղեք, որ Կապույտ Այծի տարվա մեծ մասն Այծեղջուրը կհատկացնի հենց այն գործերին, որոնք իրեն և իր մտերիմներիմ մարդկանց առավելագույն օգուտ կբերեն:
  Աստղագուշակը վկայում է, որ կենդանակերպի այս նշանի համար 2015 թվականին հաջողության հասնելու գրավականը սթափ հաշվարկն է և գործնականությունը: Նոր տարում Այծեղջուրը չի ղեկավարվի զգացմունքներով և մանրուքներով չի հետաքրքրվի. նրա բոլոր մտքերն ու գործերը կծառայեն գլխավոր նպատակին:
   Ի դեպ, շրջապատողների համար Այծեղջուրի ծրագրերը մինչև վերջ կարող են գաղտնիք մնալ. 2015 թվականը նրան հուշում է լեզուն ատամների ետևում պահել: Եթե անգամ նա ընկերասիրություն և սրտաբացություն է ցուցաբերում, ապա չափից դուրս անկեղծության համար անհանգստանալու կարիք չկա. միայն շատ մտերիմ մարդիկ 2015 թվականին կարող են տեղեկանալ Այծեղջուրի իրական նպատակների ու ծրագրերի մասին: Իսկ մնացյալին չարժե կանգնել նրա ճանապարհին և անիվների մեջ փայտ խրել: Եթե 2015 թվականին նման բան կատարվի, ապա Այծեղջուրը կգտնի մրցակցին չեզոքացնելու հնարը:

Ջրհոս (21.01-19.02)
Որպեսզի 2015 թվականը Ջրհոսի համար լինի հաջող, նա պետք է սովորի տրամաբանորեն դատել և լինել հետևողական: Հակառակ դեպքում, ավաղ, աստղագուշակը նրան խոստանում է բազում հակամարտություններ և թյուրիմացություններ: Իսկ այդ ամենն այն պատճառով, որ Կապույտ Այծի տարում Ջրհոսի ստեղծագործականությունն ու ոչ ստանդարտ մոտեցումները չեն ողջունվում: 2015 թվականին կենդանակերպի այս նշանի հաջողության բանալին սթափ հաշվարկն է և առողջ պահպանողականությունը:
  Այնպես որ աստղերը Ջրհոսին խորհուրդ են տալիս գնալ փորձված ճանապարհով, իսկ եթե ստեղծագործականություն, ապա` չափի մեջ: Բացի այդ, նրան պետք է հանգստանալ ավելորդ շփումներից, ավելի շատ ժամանակ տրամադրել սեփական գործերին: Ի դեպ, վերջինս տեղի կունենա ինքն ըստ ինքյան. 2015 թվականին Ջրհոսին դժվար կլինի իր վրա ուշադրություն գրավելը, այնպես որ անկանոն շփուներից նա կգերադասի հաղորդակցումը մտերիմների ու ընկերների փորձված նեղ շրջանակի հետ:
  Այլ խոսքերով` 2015 թվականը Ջրհոսին կոչ է անում էներգիան անիմաստ չծախսել: Եթե նրան հաջողվի իր տաղանդներն ուղղորդել անհրաժեշտ ուղղությամբ, Ջրհոսն ինքն էլ կզարմանա, թե որքան հաջողված և արդյունավետ տարի կստացվի:

Ձուկ (20.02-20.03)
2015 թվականին Ձկները վտանգված են սուզվելու սեփական հույզերի ու երևակայության ծովի խորքերը: Հնարավոր է, առաջին հայացքից դա այնքան էլ գործնական չէ, սակայն կյանքը տխուր է առանց երևակայական տվայտանքների: Ընդ որում` Նոր տարում երևակայությունը Ձկներին չի խանգարի իրենց ծրագրերն իրականացնելիս, ընդհակառակը, երազանքները դրական մթնոլորտ են ստեղծում, որն անհրաժեշտ է, որպեսզի Ձկները լիարժեքորեն զգան կյանքի վառ գույները և կարողանան դրսևորել իրենց:
   Գլխավորապես հենց երևակայության շնորհիվ, Ձկները 2015 թվականին կկարողանան կենտրոնանալ իրենց ծրագրերի վրա: Եվ դա հրաշալի է, քանի որ Կապույտ Այծի տարում Ձկների հանգիստ կենտրոնացումը այն երաշխիքն է, որ նրանց գործերին հաջողություն է բերելու:
   Ձկների աստղագուշակը վկայում է, որ 2015 թվականը նրանց համար հաջող է նաև թե ընթացիկ հարցերի լուծման, թե մտերիմ մարդկանց հետ հարաբերությունների ամրապնդման, թե սիրո առումով: Ճիշտ է, կենդանակերպի այս նշանին աստղերը 2015 թվականին չեն ուղղորդում ծավալային խնդիրների լուծմանը, սակայն դա անգամ լավ է. ի՞նչն ավելի լավ կարող է լինել, քան կյանքի ուրախության զգացողությունըհերդաշնակությունն ու հոգեկան հավասարակշռությունը: