ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

8.1.15

ՓՈՔՐԻԿ ԵՐԳՉՈՒՀԻ՝ ՄԵՐԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ, ՈՐՊԵՍ` ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ


  ,,Ամանորը մեր անբաժան ընտանիքում,, . այսպես է կոչվում կատակերգական ֆիլմը, որը ցուցադրվեց ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին` ժամը 23:00-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում: Ռեժիսորը Արկա Մանուկյանն է, գլխավոր պրոդյուսերը` Ռուդիկ Տեր-Գալստյանը:   11-ամյա երգչուհի և հաղորդավարուհի Մերի Քոչարյանը նույնպես նկարահանվել է տոնական ֆիլմում: «Ֆիլմի պրեմիերայից հետո բազմաթիվ զանգեր եմ ստացել:


Անչափ ուրախ եմ, որ հանդիսատեսը ինձ ընդունեց նաև որպես դերասանուհի»,- նշում է Մերին:
   Ֆիլմը Երևանում բնակվող Արամյանների ընտանիքի մասին է` սկսած Շահանե տատիկից, որը Խորհրդային Միության տարիներին եղել է շրջկոմի քարտուղարի տիկինը, վերջացրած թոռնիկներով, ովքեր համացանցի և ժամանակակից տեխնոլոգիաների մոլի երկրպագու են:

   ,,Նկարահանումները անցան շատ ուրախ: Նույնիսկ մեկ ամբողջ գիշեր մենք բոլորով մնացել էինք նկարահանման տաղավարում և չնայած, որ բոլորս հոգնել էինք և ցանկանում էինք քնել, այնուամենայնիվ շարունակեցինք նկարահանումները ողջ գիշեր,,,- պատմում է փոքրիկ Մերին:
   Ֆիլմում նկարահանվել են նաև Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Լալա Մնացականյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Թամարա Պետրոսյանը, Արմեն Մարգարյանը, Էմմա Նահապետյանը, Անուշիկ Գեւորգյանը, Լեւոն Հարությունյանը, Նարեկ Դուրյանը, Միկա Բաղդասարյանը, Նաիրա Մովսիսյանը և այլք:
  Մոտենում է Ամանորի գիշերը, բայց փոքրիկ խնդիրները, որոնք ունեին ընտանիքի բոլոր անդմաները, կարծես չեն լուծվում: Սակայն ինչ Նոր տարի, երբ լուծված չեն բոլոր հարցերը: Իսկ դրանք կլուծվեն տոնական սեղանի շուրջ:
   Իսկ ովքեր դեռ չեն հասցրել, հունվարի 13-ին Հանրայինի եթերում կարող են դիտել «Ամանորը մեր անբաժան ընտանիքում» տոնական և ուրախ ֆիլմը: