Երիտասարդ երգիչ՝ Վահե Ալեքսանյանը, ով մասնակցում էր ,,Արմենիա,, հեռուստաընկերությամբ ցուցադրվող՝ ,,Հայաստանի ձայնը,, հեռուստանախագծին, իր երկրպագուների դատին հանձնեց նոր կատարում:Երգիչը այս անգամ բացահայտել է իր մյուս շնորհը՝ներկայացնելով երաժշտական նոր ձև, որը Հայաստանում դեռ նոր է սկիզբ առնում:Երաժշտական ոճը, որով հանդես է եկել՝ Վահեն կոչվում է՝ ,,Dubstep,,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վահե Ալեքսանյանը .-,,Հայաստանում այս ոճը դեռ չեմ նկատել, հույսով եմ, որ հայերն էլ կսկսեն աշխատել այս ոճում,սա իմ առաջին աշխատանքն է, հույսով եմ ստացվել է,, .- EminNEWS.com-ի հետ զրույցում ասաց երաժշտության հեղինակ՝ Վահե Ալեքսանյանը:
Վահե Ալեքսանյանի ,,Հայկական Dubstep,, կատարումը լսեք այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=yCSxrEJh7j8 :
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ