Դերասան՝ Կարո Հովհաննիսյանը, ով նկարահանվում էր ,, Արմենիա,, հեռուստաընկերությամբ ցուցադրվող սերիալներում արդեն երկար ժամանակ է ինչ երիտասարդ՝ դերասանը հեռուստաէկրաններին չէ:
Emin-NEWS.com-ը փորձեց պարզել թե, որտեղ և ինչով է զբաղված դերասան՝ Կարո Հովհաննիսյանը, ներկայացնելով դերասանի՝ բացառիկ հարցազրույցը:
Արդեն երկար ժամանակ է ինչ ֆիլմերում և սերիալներում հանդես չեք գալիս ինչն է պատճառը:
Առաջին հերթին իմ երկարատև բացակայության պատճառը այն է, որ ես ծառայում էի՝ հայոց բանակում իմ պարտքն էի տալիս հայրենիքիս, իսկ հետո արդեն եկա: Նախ սկսեցի ավելի մասնագիտական գործով զբաղվել՝ ռեժիսորությամբ, միջոցառումների կազմակերպմամբ, և փորձեցի ինձ նաև հաղորդավարության մեջ ու դեռ փորձում եմ... իսկ որպես առաջնային լուրջ ու ինձ հետաքրքրող մասնագիտություններ դեռ չեն եղել...
Նկարահանվելով տարբեր սերիալներում հանդիսատեսը սիրեց Ձեզ և Ձեր կերպարը, ինչումն է կայանում գաղտնիքը:

Շուտով շատ շուտով արդեն նորից կլինեմ էկրաններին, հիմա չեմ կարղ ասել ինչ, ոնց, որտեղ, քանի որ չեմ սիրում առաջ ընկնել ժամանակից, և ասեմ, որ 2015-ին շատ նոր՝ ծրագրեր, ֆիլմեր ու նաև իմ հեղինակային աշխատանքեր են սպասվելու, այսինքն որպես՝ ռեժիսոր:
Կցանկանայի կոչ անել բոլոր-բոլորին՝ անհատներին, կազմակերպություններին, կառավարությանը, մշակույթի նախարարությանը, բարերաներին բոլոր հայերին, որ լինեն ավելի գործունյա ավելի աշխույժ և ավելի լուրջ վերաբերվեն 100-ամյակի հետ կապված միջոցառումներին, դա կլինի ֆիլմերի միջոցով, հաղորդումների, սերիալների, տեսահոլովակների պարզապես նախագծերի, ակցիանների թե ուրիշ այլ ձևերով, բայց թող լինեն, քանի որ դեռ ոչ մի լուրջ քայլ կամ նախաձեռնություն ես չեմ նկատել, ինչը ցավալի է, և մեկ բան ևս կապված մեր սահմանների հետ , կարծում եմ, որ միակ տարբերակը ադրբեջանցուն լռեցնելու նրան վախեցնելն է ու պետք է մեր բանակը դիմի կտրուկ քայլերի անըդհատ պատժելով այդ թուրք սադրիչներին, միայն նրանց վախեցնելով մենք կունենանք՝ խաղաղություն և հանգստություն սահմաններում:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ