ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

28.3.13

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱԼԻ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՍԱՆԵԼԻ


Գոհար Գալստյանը 20 տարեկան է: Վաճառողուհի է աշխատում Հրազդանի խանութներից մեկում: 2009 թ. նրա համար երազանքների իրականացման տարի էր: Բարձր գնահատականներով ավարտեց Հրազդանի միջնակարգ դպրոցը և ընդունվեց Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետի թանգարանագիտություն և գրադարանավարություն բաժին, վճարովի: Որոշեց գնալ, թեև ցանկացել էր անվճար ընդունվել. «1 տարի պարապել եմ երեք առարկա` հ. լեզու, հայոց պատմություն և օտար լեզու: Ծնողներս մի կերպ վճարել են վարձերս, որը կազմել է տարեկան շուրջ 550 000 դրամ, այդ էր պատճառը, որ ցանկանում էի հենց անվճար ընդունվել, որ առանց այն էլ ամենօրյա ճանապարհածախսին չգումարվի ուսմանս վարձը», պատմեց Գոհարը:
Ամեն ինչ նորմալ էր, թվում էր` կգնա դասի և ամեն ինչ ավելի հեշտ կլինի: Սակայն ամեն բան փոխվեց, երբ մի քանի օր դասի գնալուց հետո պարզվեց, որ վարձի մի մասը պիտի վճարվի, իսկ հնարավորություններ չկային: Գոհարը որոշեց չսովորել, որպեսզի նեղություն չպատճառի ծնողներին, սակայն ցավով է նշում, որ ունենալով համապատասխան գիտելիքներ` ստիպված է աշխատել խանութում` որպես վաճառողուհի:
Օրինակները շատ են. այսօր մայրաքաղաքում բարձրագույն կրթություն ստանալը հատկապես մարզերի ոչ բոլոր երիտասարդների համար է հասանելի: Որոշ դեպքերում սոցիալական վիճակից ելնելով, մյուս պարագաներում էլ ընտանիքի համատեղ որոշմամբ երիտասարդները նախընտրում են ուսում ստանալ հարազատ քաղաքում գործող ուսումնական հաստատություններում: Մի մասին հաջողվում է աշխատանք գտնել, շատերին, սակայն, ոչ:
Իրավաբան Արսեն Արսենյանը 28 տարեկան է, զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ: Արսենը կարծում է, որ այսօր ԲՈՒՀ ավարտած երիտասարդները կամ չեն կարողանում գտնել աշխատանք, կամ աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ.
«Պատճառները կարող են լինել մի քանիսը. օրինակ այն, որ մի քանի մասնագիտություններ կան, երբ տարվա կտրվածքով շատ ուսանողներ են ավարտում, իսկ այդքան աշխատատեղ մեր պետությունը չունի, մյուսը` ծանոթ բարեկամ չարաբաստիկ գոծոնն է...»,- նշում է Արսենը:
Արսենի կարծիքը կիսում են նաև այլ երիտասարդներ: Շատերն են ասում, որ մի շարք մրցույթների հայտարարությոններ են տեսել, մասնակցել, բայց արդյունքում աշխատանքի են ընդունվել տվյալ գործատուի խնամին կամ բարեկամը, իսկ մրցույթների մասին հայտարարվում է, որովհետև օրենքի պահանջն է:
Արսենը կարծում է, որ ԲՈՒՀ-երում ուսում ստանալը հասանելի չէ հատկապես հեռավոր համայնքների երիտասարդների համար, ԲՈՒՀ-երը կենտրոնացված են հիմնականում Երևանում. «Լավ կլիներ գոնե խոշոր քաղաքներում լինեին որակյալ ԲՈւՀ- էր, որը ինչ որ չափով կմեղմվեր այս հարցը: Մարզերում գործող ԲՈՒՀ-երի և Երևանյան ԲՈՒՀ-երի միջև, իմ կարծիքով, ստեղծված է ոչ մրցակցային իրավիճակ, գործատուները առաջնայնությունը տալիս են երևանյան ԲՈՒՀ-եր ավարտածներին, թեեւ կան փայլուն գիտելիք ունեցող երիտասարդներ` մարզային ԲՈՒՀ-երն ավարտած»,- ասում է իրավաբանը:
Ի դեպ, աշխատանք փնտրող շատ երիտասարդների համար էլ մեծ խնդիր է աշխատանքային փորձի պակասը, քանի որ գործատուները պահանջում են առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ. «Որտեղից ես աշխատանքային փորձ ունենամ, եթե նոր եմ ավարտել համալսարանը, իսկ ոչ մի գործատու ինձ աշխատանք չի տալիս»,- պատասխանում են հարցվածները:
Ինչ է ստացվում. մարզերում բնակվող երիտասարդների համար բարձրագույն կրթությունը ցանկալի է, բայց ոչ հասանելի:

Ինգա Հայրիյան 
Աղբյուրը՝ lragir.am