ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

28.3.13

Վառելափայտը վերջացել է



Գեղարքունիքի մարզը Հայաստանի այն մարզերից է, որտեղ ձմեռը երկար է տևում: Դեռ փետրվար ամսին Սևանի շրջանի մի շարք համայնքերի բնակիչներ կանգնել են լուրջ խնդրի առջեւ. բանն այն, որ  վառելփայտը չի բավականացնում ձմռան այս ամիսներին տունը ջեռուցելու համար:
«Ամբողջ տարի աթարը չորոցրեցինք, որ ցան ստատանք, բայց դա էլ չօգնեց: Արդեն փետրվարի 20-ից վառելիք չունեինք, փայտ չենք կարողանում առնել, քանի որ շատ թանկ է, դե գազն էլ թանկ հաճույք է»,-ասում են բնակիչները:
Այս բնակիչներին օգնել են հարևանները և բարեկամները, սակայն Գրիգորյանների ընտանիքին ոչ-ոք չի օգնում: Նարնք այս ցուրտ օրերին առանց ջեռուցման են մնացել: Միակ հույսը  խանութում հավաքված ստվարաթղթե տուփերն են, որ վառում են երեկոյան ժամերին, մինչեւ տեսնեն, թե երբ գարուն կհա: 
Սակայն գարունն այստեղ գալիս է մայիս ամսվա վերջին:

Էմին Մաթևոսյան
Աղբյուրը՝  mynews.am