Երիտասրադ երգիչ Սարգիս Եղիազարյանը, ով ներկայացրեց Լիլիթ Հովհաննիսյանի
,,Քեզ մի օր թողեցի,, երգի cover տարբերակի տեսահոլովակը, շատ շուտով հանդես կգա նոր անակնկալով. այս մասին EminNEWS-ին տեղեկացրեց Սարգիս Եղիազարյանը:
,,Շուտով կներկայացնեմ Մարտին Մկրտչյանի և Սիրուշոյի երգերի cover տարբերակները, կլինեն նաև ուրշ երգեր, բայց դեռ չեմ ցանակնում բացել փակագծերը,, - մեզ հետ զրույցում ասաց երգիչը:
Սարգիսը այս ամենով չի ավարտում անակնկալների շարքը, նա շատ շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը գրվել է հատուկ իր համար, սակայն երգիչը չի ցանկանում հայտնել երգի վրա աշխատող մարդկանց անուները և այդ ամենը թողնում է գաղտնի՝ խոսատանալով այդ ամենը  հրապարակել ավելի ուշ:
Մեզ հետ զրույցում Սարգիսը չհերքեց որ նաև դուետով հանդես  կգա՝ ասելով ,,ամեն ինչ հնարավոր է,,:
Լինելով հանգիստ բնավորության տեր մարդ՝ երիտասարդ այս երգիչը լարված աշխատանքային գործունեություն է ծավալում, իսկ ազատ ժամանակ  չունի և հանգստի մասին  չի մտածում.-,, Հանգիստ,  անկեղծ ասած, չգիտեմ՝ դա ինչ է, բայց հիմա ավելի շատ ժամանակս տրամադրում եմ նոր երգեր և նոր անակնկալներ մատուցելու համար,, EminNEWS-ի հետ զրույցում ասաց Սարգիս Եղիազարյանը:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):
 
       
         
 
 
 
 

