![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjAUcV1eq-31z5ayQ29p1aoIlVIqspGmsxZllayWfNK791p4hI1o4kAzFlfPvyKV5xO_Ro-kuilDF9yDt2wzI91rcq5Ul2I8BRYHmxB0xuM_yK-9fCv1EgC3kaQJZTGHwoq9LthxW17v8M/s1600/Robert+Gasparyan+02.jpg)
Լինելով սպորտային մեկնաբան և առնչվելով սպորտի հետ, Ձեր կարծիքով որ երկիրն է դանալու աշխարհի չեմպիոն.
,,Իմ կարծիքով աշխարհի չեմպիոնի տիտղոսը կնվաճի Գերմանիայի ազգային հավաքականը: Եթե լինենք իրատես, Արգենտինայի ընտրանին այս առաջնությունում ավելի թույլ տպավորություն է թողել քան Յոախիմ Լյովի թիմը: Սակայն այստեղ կա շատ նուրբ պահ. բոլորն ասում են, որ Արգենտինայի հավաքականի ամենաթույլ կողմը պաշտպանությունն է: Բայց մի պահ նայենք վիճակագրությունը. Գերմանիան բաց է թողել 4 գոլ, իսկ Արգենտինան` 3: Բացի դրանից խաղում մեծ դերակատարություն կարող է և պարտավոր է ունենալ Լեո Մեսսին: Հենց նրանից է կախված Ալբի-Սելեստայի խաղը,,:
Ըստ Ձեզ ինչպիսին էր այս տարվա աշխարհի առաջնությունը.
,,Սա իմ 5-րդ առաջնությունն է, որին հետևում եմ: Եվ անկեղծ ասած, սա իմ դիտած ամենագոլառատ, ամենադիտարժան ու գրավիչ առաջնությունն է: Այս մունդիալի ընթացքում գրանցվեց ամեն ինչ` կատարյալ ֆիասկոներ ու աներևակայելի թռիչքներ: Ինձ թվում է անկախ այն բանից որ ֆավորիտներն ու թիմերը ձախողվեցին, առաջնությունը ստացվեց,,:
Արդյոք Ձեր սպասելիքները արդարաձան և որ թիմին եք երկրպագում.
,,Այո իմ սպասելիքներն արդարացան ավելի քան: 2010 թվականի մունդիալը մեծ մասամբ բաց եմ թողել բանակում ծառայության պատճառով, սակայն վերադարձել ու դիտել եմ բոլոր (!!!) հանդիպումները ու հասկացել, որ իսկապես մեծ բան չեմ կորցրել: Եվ հիմա դա գիտակցելով` հասկանում եմ` որ այս առաջնությունը բաց թողել չէր կարելի: Որպես երկրպագու մեծ բավականություն ստացա բոլոր խաղերից: Այս ամենին գումարվեց նաև խաղերը մեկնաբանելու գործոնը: Կողքից հետևելը միշտ հեշտ է, քանզի կարող ես քո միտքն ազատ արտահայտել ինչ որ դրվագի կամ ֆուտբոլիստի մասին: Բայց լինելով մեկնաբանական խցիկում, ավելի բարդ է զսպել էմոցիաները: Այդ առումով ևս այս առաջնությունն ինձ համար լավագույնն է,,:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):