ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

15.7.14

EXCLUSIVE: EminNEWS-Ը ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ ՄԱՐԻՆԱ ԳՐԵԳԻՆ

Հաղորդավարուհի, լրագրող Մարինա Գրեգը հեռուստաէկրաններից ամեն օր փայլում է իր վառ կերպարներով: Այսօր մենք բացահայտում ենք հաղորդավարուհու անցած ուղին, ինչպիսն է նա առօրյայում և ինչ երազանքներ ունի.

 Դուք 2008 թվականից աշխատում եք ,,Դար 21,, հեռուստաընկերությունում՝ այսօր արդեն 21 TV –ում, որպես հաղորդավար և լրագրող, կխնդրեմ, ասեք՝ ինչպես եղավ, որ ընտրեցիք այս ոլորտը. 
     ,,Հեռուստատեսությունը, կարելի է ասել, ծնված օրվանից իմ մեջ ապրել է, ուղղակի դպրոցական տարիներին այն կարծես թաքնվել էր ենթագիտակցությանս մեջ, և արթնացավ ու ինձ էլ արթնացրեց, միայն երբ դարձա ուսանող:Հենց այդ ժամանակ բացվեց ,,Casting School ,, ռադիոհեռուստահաղորդավարների պրոֆեսիոնալ ստուդիան, և, իհարկե, ստուդիայի հիմնադիր Աբել Աբելյանի օգնությամբ ստացա համապատասխան կրթություն, որից հետո փորձ ձեռք բերեցի 21 TV-ում /նախկին ,,Դար 21,, հեռուստաընկերություն/, որն էլ դարձավ իմ առաջին գործատուն:Այսօր վստահ կարող եմ ասել, որ հեռուստատեսությունը հենց այն է, ինչ ինձ պետք էր, սա էր իմ ճանապարհը,,: 

Առնչվելով հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ հաճախ նաև գտնվում եք քննադատությունների կենտրոնում, ինչպես եք վերաբերում այդ ամենին. 
      ,,Երբ քնադատում են ոլորտի մասնագետները` այսինքն իրենց գործում պրոֆեսիոնալները և ոչ ինքնակոչները, ես ընդունում եմ այդ քննադատությունը, և փորձում ուղղել այս կամ այն սխալը, հակառակ դեպքում շատ լավ արտահայտություն կա, որը վերջերս գրավեց իմ ուշադրությունը.Այսպես էր .<Գիտես, երբ դու այնտեղ չես, քո մասին այնպիսի բաներ են խոսում, և պատասխանը- Փոխանցեք նրանց, որ երբ ես այստեղ չեմ, նրանք կարող են ծեծել ինձ ))), այսպիսին է իմ վերաբերմունքը,,: 

Այսօր Դուք ամենաոճային հագնված հաղորդավարներից եք, ովքեր են զբաղվում Ձեր ոճով.         ,,Շնորհակալ եմ ))) Նորաձությունը մարդու մեջ կամ կա կամ չկա, անդադար ամսագրեր թերթելով կամ ցուցադրություններ նայելով՝ չես կարող ճաշակ ձեռք բերել:Գուցե անհամեստ թվա, բայց այդ ամենով կարող եմ պարծենալ, քանի որ նորաձևությունը իմ մեջ է.,Հետևաբար, այդ հարցում իմ ոճաբանը ես եմ, բայց և լինում են դեպքեր, երբ դիմում եմ պրոֆեսիոնալների` Արամ Նիկոլյանի և Արայիկ Գաբաջյանի օգնությանը,,: 

Ինչպիսին է Մարինա Գրեգը աշխատանքից դուրս.
     ,,Ես միշտ նունն եմ` այսինքն միշտ տարբեր...տարբեր գույներով, տարբեր տրամադրություններով:Օրինակ տանը` ոչ թե Մարինա Գրեգ եմ, այլ տատիկի և պապիկի ամենասիրելի փոքր թոռնուհին` Մարինկան ))Աշխատանքում, թե դրանից դուրս` ես միշտ ես եմ` ամեն մեկի համար իր ընկալմամբ,,: 


Եթե լինեն նոր առաջարկներ, հնարավոր է լքեք ,,21 TV,,.-ն 
    ,,Առաջարկներ եղել են, բայց ես դեռ ,,21 TV,,-ում եմ, ինչ կլինի վաղը, չեմ կարող ասել))),,: Հեռուստատեսությունից դուրս Դուք Ձեզ, որպես ինչ մասնագետ եք տեսնում ,,Առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց եթե հիմա ընտրելու լինեի, հաստատ կընտրեի հոգեբանություն,,: 

Կխնդրեմ մեր և մեր ընթերցողների հետ անկեղծանալ և ասել Ձեր երազանքների մասին, որոնք դեռ չեն կատարվել.
    ,,Երազանքներս միայն իմն են, և իմ մեջ են ապրում, այնպես որ հենց, որ կատարվեն, խոստանում եմ, որ կիմանաք )))Միայն ավելացնեմ, որ իմ երազանքներն ու ցանկությոններն միշտ կատարվում են!!!,,:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):