Մոդել Էմիլ Մարկը արդեն մեկ տարի է, ինչ բնակություն է հաստատել Մարսելում, ինչի մասին մենք արդեն մեր ընթերցողներին տեղեկացրել ենք: Վերջին ժամանակահատվածում Էմիլի կյանքում տեղի է ունեցավ անձնական մեծ փոփոխություն, նա նշանվեց իտալուհի գեղեցկուհի Ֆրանչեսկայի հետ: EminNEWS-ը ներկայացնում է մոդելի բացառիկ հարցազրույցը.
-Էմի՛լ, կյանքդ փոխվե՞լ է նշանարությունից հետո։
- Ճիշտն ասած ամեն ինչ բնականոն կերպով է ընթանում: Ավարտեցի ուսումս, շարունակում եմ ճամփորդել ու բացահայտել եվրոպական բազմահարուստ մշակույթը։ Եթե հարցը վերաբերում է անձնական հարաբերություններիս, ապա կարող եմ ասել, որ ամեն բան կարգին է, ջերմ ընտանեկան և ռոմանտիկ հարաբերություններ, ինչի կարիքը վաղուց ունեի:
-Իսկ ինչպե՞ս ես ծանոթացել ընտրյալիդ հետ։
- Երկու տարի առաջ էր:Հանդիպեցի ապագա կնոջս համալսարանում: Նա փիլիսոփայություն և գրականագիտության դասախոս է, այդ ժամանակից շատ մտերիմ էինք և ժամանակի ընթացքում ջերմ ընկերությունը վերածվեց զգացմունքային հարաբերության և միասին որոշեցինք կյանք կապել:
-Իսկ ճի՞շտ է, որ քո և նշանածիդ միջև կա տարքային որոշակի տարբերություն։
-Այո՛, ապագա կինս ինձանից չորսը տարով մեծ է: Սակայն մեր հասուն ու կայուն հարաբերություններում ես չեմ նկատում մեր տարիքային տարբերությունը:Կողքիս ունեմ խելացի, հմայիչ, հասկացող, անչափ բարի ու կանացի կին, ով չի բարդացնում մեր հարաբերությունը, ընդհակառակը մեր ընտանիքի խաղաղության աղավնին է:
- Իսկ պատրաստվու՞մ եք հայրենիք վերադառնալ։
-Այո՛, ընտևյալիս հետ շուտով կգանք Հայաստան։ Կարոտել եմ հարազատ քաղաքս, ընտանիքս, ընկերներիս...
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):