Արդեն երկու տարի է ինչ Սարգիս Առաքելյանը չի բնակվում Հայաստանում և չի ներկայացնում նոր տեսահոլովակներ և երգեր:
EminNEWS-ը ներկայացնում է երգչի բացառիկ հարցազրույցը.
-Արդեն երկու տարի է ինչ Հայաստանում չեք, ինչն է պատճառը, որ չեք ստեղծագործում Հայաստանում.
-Կխնդրեմ պատմնեք այդ ամենի մասին.
-Սարգիս հնարավոր է 2014-ին այցելեք Հայաստան և ներկայանաք նորովի և եթե այո, ապա այդ նորը ինչպիսին կլինի.
EminNEWS-ը ներկայացնում է երգչի բացառիկ հարցազրույցը.
-Արդեն երկու տարի է ինչ Հայաստանում չեք, ինչն է պատճառը, որ չեք ստեղծագործում Հայաստանում.
Մոտավորապես երկու տարի է ինչ Հայաստանում չեմ ապրում, ժամանակավորապես տեղափոխվեցի Գերմանիա, որոշ անձնական հարցերի պատճառով, ու այստեղ նույնպես փորձեցի սկսել զրոյից և փորձել երվրոպական շուկայում ներկայացնել հայկական երաժշտությունը ու իմ ստեղծագործություններն:
-Բնակվելով Գերմանիայում ինչ դժվարությունների միջով եք անցել և ունեցել եք արդյոք ձեռքբերումներ և հաջողություններ.
Իրականում անբացատրելի դժվար էր սկսել այստեղ ու ասել, որ քո երկրի երաժշտությունը աշխարհի ամենահարուստ մշակույթի ցանկին է դասվում:
Առաջին համագործակցությունը եղավ Իտալացի մի երաժշտի հետ, որտեղ փորձեցի գերմանական երաժշտույունն ներդաշնակել հայկականի հետ, դրանից հետո հայտ ներկայացրեցի The voice of Germany նախագծին, որտեղ առաջացան խնդիրներ փաստաթղթերի և շփման հետ կապված հարցերում, սակայն ես գիտեի, որ ամեն հարցերում միշտ դվարություններ են լինելու և պետք է պայքարեմ ու ասեմ հայ եմ ու ունենք հարուստ երաժշտություն:
Ամենամեծ ձեռքբերումս այն էր, որ ճակատագիրը ինձ ծանոթացրեց մի մարդու հետ, ով պատահական մի օր լսեց իմ երաժշտությունը ու այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց...
Երբ հոգեբանորեն ամեն բան կորցրել էի ու շատ էի ճնշված, կարծես Աստված բացեց ամենակարևորը նորից ինձ համար. դա իմ երաժշտությունն էր ու նրա սեր:Ծանոթանալով մի մարդու հետ ով լսելով հայական երաժշտությունը ուղղակի ցնծված էր, ես այդ ընթացքում ունէի գրած բավականին ստեղծագործություններ դաշնամուրի համար:Նա որոշեց ինձ օգնել և կազմակերպել իմ մենահամերգն զուտ դաշնամուրային ստեղծագործություններով, որտեղ ներկա կլինեն միայն գերմանացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ:Առաջին հայացքից դա ինձ ինչ-որ տեղ խուսափեցրեց, որովհետև ներկայանալ այդպիսի ծրագրով ու օտար ազգի առջև հավատացեք շատ է դժվար, որովհետև առաջինն ունենք մենթալիտետի խնդիր, մենք տարբեր ենք և ես չգիտեի թե ինչպես կընդունեն ինձ....Բայց ես հասկացա, որ պետք է փորձեմ առաջինը միայն նրա համար, որ բեմին կարոտել էի:Իմ բեմը և երաժշտությունը վաղուց չէի զգացել, արվեստագետի համար դա հոգեբանական սով է կոչվում:
Դեկտեմբեր ամսին դրվեց իմ 3-րդ մենահամերգը, որտեղ հնչելու էր Կոմիտաս, Ամիրխանյան, Մանսուրյան և իմ դաշնամուրային ստեղծագործություններից:
Ես երբեք չեմ մոռանա այդ օր իմ կյանքում, երբ բարձրացա բեմ ու տեսա ինձ անծանոթ աչքեր, երևի սովորել էի հայ հանդիսատեսին:Ամբողջ համերգը մի շնչով ու հիանալի անցավ, իսկ վերջում զգացի, որ կոտրել եմ կարծրատիպը երբ բոլորի աչքերին արցունքներ էին:Մի ազգի էի հուզել ով երբեք հուզվել չի իմացել, նույնիսկ իրենք էին զարմացած և խնդրեցին որ ևս երկու համերգ ավելացնեմ ծրագրում:
Իսկ արդեն նոր համերգային ծրագրով հանդես եկա հունիսին և հուլիսի 4-ին , որտեղ որոշեցի հանդես գալ համատեղության կարգով՝ այսինքն համերգի առաջին մասում ներկայացրեցի մեր մշակույթը, իսկ երկրորդ մասում երգեցի միջազգային ռետրո հիթեր:Ամբողջ դահլիճը երգում էր ինձ հետ:Բոլոր համերգների վերջում ասում էին, որ ծանոթ չեն եղել մեր մշակույթին:Ես ինքս էլ շատ հպարտ եմ զգում, որ հայ եմ ու կարողացա այդ ամենը անելը:Իրականում իսկապես շատ դժվար էր, շատ անծանոթ ու օտար երկրում, ինչ-որ բան սկսել, երբ քեզ չեն ճանաչում ու չեն էլ մտածում, որ ինչ պետք է անէի, որ հետաքրքիր լինի:
Իրականում շատ-շատ եմ կարոտել Հայաստանը, իմ երկրպագուներին:Նրանց ամեն հայացքն ինձ օգնել է նույնիսկ այստեղ՝ բեմում լավ ներկայանալու համար:
Արդեն գնում եմ նոր երգի նախապատրաստական աշխատանքներն:Ես շնորհակալ եմ իմ պրոդյուսեր Դավիթ Ազարյանից, որ միշտ ինձ հետ է ու իմ կողքին՝ նույնիսկ հեռավորության վրա և աշխատում է ամեն բան կարգավորել:Արդեն միասին որոշել ենք նոր երգ ներկայացնենք,որը լինելու է նոր ոճում:Ցավոք սրտի Հայաստանում ներկայացնում եմ այնպիսի երգերոր, ինչը ակտուալ է այսօր:
Մինչև տարվա վերջ կլինի նորություն իմ հայ հանդիսատեսի համար:Տեկուզ հեռվից, բայց իրենց սերն ինձ ուժ ու հաղթանակ է տալիս պայքարելու ու ստեղծագործելու, իրենց հաղորդագրություններին միջոցով հասկանում եմ, որ հայրենիքում էլ դեռ շատ բաներ ունեմ անելու և ստեղծելու:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց ովքեր իմ կողքին են, Ձեզ և Ձեր կայքին՝ EminNEWS-ին, և փառք Աստծուն, որ ինձ այսքան մեծ սեր է տվել...
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):