ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

18.7.14

EXCLUSIVE: ՎԻԿԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԲԵՄԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ, ԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԵՐԳԻ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հուլիսի  15-ին տեղի ունեցավ ,,Ամարաս,, պարային համույթի հաշվետու համերգը:Համերգն անցավ երկու փուլով, որտեղ իրենց պարային կատարումներով հանդես եկան համույթի և հին, և նոր սաները: Ի դեպ հին սաներն այսօր նաև դասավանդում են:
 Պարային կատարումների հետ մեկտեղ իրենց երգերով հանդես եկան այն երգիչ-երգչուհիները, ում հետ ևս ,,Ամարաս,,-ը համագործակցել է՝ հանդես գալով
տեսահոլովակներում իրենց պարային կատարումներով:

EminNEWS-ը ներկայացնում է ,,Ամարաս,, խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանի բացառիկ հարցազրույցը համերգից հետո.
Հուլիսի 15-ին կայացավ Ձեր հաշվետու համերգը, ինչպես անցավ այն.
    ,,Անցավ շատ լավ, ամեն ինչ  հիանալի էր:Շատ շնորհակալ եմ սաներիցս, ինչպես նաև իրենց սաներից շատ լավ հանդես գալու համար:Իմ և աշակերտներիս՝ այսքան տարիների քրտնաջան աշխատանքը արժանացավ բարձր գնահատականի, ինչի մասին փաստում էին  նաև  հանդիսատեսի  շնորհակալության և երախտիքի խոսքերը,,:

Դուք համերգի ընթացքում եղել եք կուլիսներում և բեմ եք բարձրացել միայն վերջում, ինչն էր պատճառը, որ դուք հանդես չեկաք կատարումներով.
     ,,Ես պարային կատարումով հանդես չեկա, քանի որ սա ,,Ամարաս,,-ի հաշվետու համերգն էր, որտեղ իրենց վեց ամսվա աշխատանքն էին ցույց տալիս մեր սաները:Այս համերգը մեր նոր ծրագիրն էր, որի վրա աշխատել ենք ավելի քան վեց
ամիս:Ես բեմ չբարձրացա, որ տեսնեի, թե ինչպես են իրենք հանդես գալիս,,:

18 տարուց ավելի  է՝ պարային արվեստի մեջ եք ինչպես եղավ, որ ընտրեցիք պարը.
    ,,Ծնվել եմ արվեստագետների ընտանիքում, որտեղ բոլորը պարարվեստի  բնագավառից են եղել:Ես ընտրեցի բալետի ոլորտը և հետո հասկացա, որ կարող եմ պարել ցանկացած ոճում, և այսօր ես  ու     ,,Ամարաս,,-ը պարային կատարումներով  հանդես ենք գալիս բոլոր ոճերում,,:


Ձեր դուստրը՝ Նանուլը ընտրել է երգարվեստի բնագավառը, դուք որպես մայր, որտեղ եք տեսնում Նանուլին՝  երգչուհու կարգավիճակում, թե պարուհու.
     ,,Ես նրան տեսնում եմ շոու բիզնեսում պայքարելուց ու  տեսնում եմ և պարելուց և երգելուց, նա զարգացած է բոլոր առումներով, որպես մայր և պարուհի տեսնում եմ, թե ինչ լավ է պարում, իսկ  որպես երգչուհի մտերիմներս և ընկերներս ասում են, որ բոլոր տվյալները ունի  երգչուհի դառնալու:Նա իր ատամհատիկի ժամանակ երկու անգամ վերցրել է միկրոֆոնը, և ամեն օր տանը և դրսում երգում ու պարում է,,:

Ամարաս,, պարային համույթը այսօր մեծ ճանաչում է վայելում և այն միակներից է, որ ունի ֆան ակումբ, կխնդրեմ ասեք Ձեր հաջողության գաղտնիքը.
 
 ,,Ես ասել եմ, որ երբեք չմեծամտանան, և իրենք այդպես էլ վարվել են, աշխատել ենք գլուխներս կախ, և մեր աշխատանքը կատարել ենք անթերի:Մենք տարիներ շարունակ ապացուցել ենք , որ կանգնած ենք բոլորի կողքին, և բոլոր այն տեսահոլովակները, որտեղ որպես պարուհիներ վստահվել է մեզ, մենք այն կատարել եք յուրահատուկ և չկչկնվող, ներկայացրել ենք պարային կատարումները, որոնք սիրվել են հանրության կողմից,,:

Կխնդրեմ ներկայացնեք մինչ այժմ ունեցած Ձեր հաճողությունների  և ձեռբերումների մասաին
   ,,Աշխատանքում ամենամեծ հաջողությունն այն է եղել, որ խտրականություն չեմ դրել և աշխատել եմ հավասար բոլոր տեսահոլովակներում:Եթե ինձ տալիս են աշխատանք, ես  կատարում եմ դա սիրով և ներկայացնում եմ այն անթերի, իսկ կյանքիս ամենամեծ հաջողությունը Նանուլն է:Նա ամեն անգամ ինձ  զարմացնում է իր գիտելիքներով, ներկայացնում է յուրահատուկ մտքեր և այն մատուցում է ինձ, իսկ  այժմ արդեն հանրությանը,,:

 -Ինչպիսին է Վիկա Մարտիրոսյանը աշխատանքից դուրս.
  ,,Առօրյայում և առ հասարակ, ես հասարակ մարդ եմ, ով շատ զբաղված է և ընտանիքում և գործում, փորձում եմ ամեն ինչ այնպես կազմակերպել, որ կարողանամ հասցնել, ժամանակ անցկացնել նաև ընտանիքիս հետ,,:

Հանդես եք գալիս ակտիվ գործունեությամբ, այս ամառ պատրաստվում եք հանգստանալ.
    ,,Անկեղծ ասած շատ հոգնած եմ և մոտս գերհոգնածություն է, աշխատանքի առաջարկներ շատ եմ ունեցել, բայց բոլորին խնդրել եմ, որ այն անեն այնպես, որ կարողանամ մեկնել հանգստի, իսկ եթե չկարողանան, ապա կխնդրեմ որ չնեղանան, իսկ ես այս ամառը որոշել եմ անցկացնել ընտանիքիս հետ երկու շաբաթյա ճանապարհորդությամբ,,:

Առաջիկայում ինչ նորություններ եք պատրաստել Ձեր երկրպագուներին.
     ,, Նախ ասեմ, որ վերջին ժամանակներում հաճախ են ինձ գրում , որ էլ չեմ պարելու, ի լուր բոլորին ասում եմ, ես միշտ էլ կպարեմ , բայց արդեն ոչ բոլոր տեսահոլովակներում, կլինե տեսահոլովակներ որտեղ ես հանդես չեմ գա:Տարիներ առաջ  ,,Ամարաս,,-ը միակն էր Հայաստանում, ով ունեցավ տեսահոլովակ պարային կատարումով, և ասեմ, որ շատ շուտով մենք կներկայացնենք մեր նոր տեսահոլովակը, շնորհակալ եմ մեր  բոլոր երկրպագուներից այսքան ջերմ և բարի խոսքերի համար մենք կանենք ամեն ինչ, որ դուք մշտապես մեզնով հիանաք,,:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները՝ Արթուր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ և Թաթա ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ

Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):