Երգիչ Հայկ Կասպարովը, ով վերջերս բնակություն էր հաստատել Գերմանիայում, մի քանի օր է գտնվում է Հայաստանում:Երգիչը Հայաստան է եկել կնոջ հետ:
Ձեզ ենք ներկայացնում Հայկ Կասպարովի բացառիկ հարցազրույը:
Ձեզ ենք ներկայացնում Հայկ Կասպարովի բացառիկ հարցազրույը:
-Որքան ժամանակով եք վերադարձել և ինչն էր պատճառը Հայաստան գալու.
,,Մոտ մեկ ամիս է, որ Երևանում եմ, ծնողներիս և բարեկամներիս շատ էի կարոտել, այդ պատճառով որոշեցինք, այս անգամ հանգիստը կազմակերպել, ոչ թե օտար երկրում այլ մեր հայրենիքում՝ Հայաստանում,,:
-Հնարավոր է Հայաստան գտնվելու այս օրերին ձայնագրեք կամ նկարահանեք նոր երգ և տեսահոլովակ.
,,Հնարավոր է նոր երգ ձայնագրեմ , բայց տեսահոլովակի մասին դեռ չեմ մտածել և ժամանակն էլ չի ների, որպեսզի պատրաստվեմ նկարահանմանը,,:
-Առաջիկայում հնարավոր է համագործակցություն՝ օրինակ դուետի տեսքով, հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկի հետ.
,,Զուգերգ չի պլանավորվում, ու ես բնակվելով Գերմանիայում՝ հայաստանաբնակ երգչի հետ զուգերգ, փոխշահավետ չի լինի,,:
-Արդյոք ժամանակը չէ, որ հանդես գաք մենահամերգով.
,,Մենահամերգներ տարբեր երկրներում եղել են ու կլինեն, բայց Երևանում, գտնում եմ, որ ժամանակը չէ,,:
-Այսօր Հայկ Կասպարովին ինչպես են ընդունում մեր հայկական շոու բիզնեսում, արդյոք Ձեր հարաբերությունները իրենց հետ լավ են.
,,Ես կոնֆլիկտային մարդ չեմ և շատ երգիչ-երգչուհիների հետ մտերիմ եմ, ընկերներ չենք, բայց թշնամիներ չենք, հարգում եմ ու սիրում եմ ամեն մեկին մի ձևով)),,:
-Հաճախ եք ենթարկվում քննադատությունների, ինչպես եք վերաբերվում այդ ամենին. ,,Քնադատություներ թող անեն այն մարդիկ, ով դրա իրավունքը ունեն, գործից հասկացող ու ինչ-որ բանի հասած մարդիկ և ես կընդունեմ, իսկ ինչ վերաբերում է, անիմաստ խոսակցությունները քննադատությունները,ես ուղղակի անտեսում եմ,,:
-Ինչ նորությունների սպասենք առաջիկայում Ձեզանից և հատկապես Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում.
,,Ոչինչ խոսք չեմ կարող տալ, եթե այս ընթացքում, ինչ որ նորություն լինի անպայման կտեղեկացնեմ, ես հիմա ցանականում եմ հանգիստս վայելեմ... ,,:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):