ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

2.1.15

ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԲԱՑԱՌԻԿ Է

Ֆոտոլրագրող՝ Գագրկ Շամշյանի ամանորյա շնորհավորանքը տարբերվում է մյուսներից:Գագիկը իր ֆեյսբուքիան պաշտոնական էջում գրառում է կատարել, որը հետևյալն է.

  Ցանկանում եմ, որ Նոր Տարին բերի Մեր ժողովրդի կյանքում 12 ամիս առանց հիվանդությունների, 53 շաբաթ նոր բարի հանդիպումներ, 365 օր երջանկություն, 8760 ժամ հաջողություն, 525600 սիրո րոպեներ, 31536000 վայրկյան միայն հաճելի անակնկալներ: Թող Աստված մեզ բոլորիս պահապան լինի: Աշխարհին, այո՛, մաքրությո՜ւն է պետք`
Ա՛յն հերոսների տխրունակ տեսքով,
Որոնք մեռնում են... անգործությունից...
Նաև ա՛յն կանանց, որոնք մինչև մահ
Ճանաչում են լոկ մե՛կ տղամարդու...
Եվ կերպարանքով ա՛յն տղամարդկանց,
Որոնք քայլում են գլխահակ թեպետ
Ու միայն իրենց ոտքի տակ նայում,
Բայց իրենց միտքը, անկախ իրենցից,
Իրենց լքելով`
Թռչում է վերև,
Իսկ երբ հոգնում է` գալիս, ճայի պես,
Թառում է մարդու ախտի և բախտի
Համաշխարհային օվկիանի վրա...

Մաքրություն է պետք` ժպիտի՛ ձևով,
Որ մտնենք նրա տաք քաղցրության մեջ,
Ինչպես մեղուն է փեթակն իր մտնում:
Մաքրություն է պետք` ծիծաղի՜ձևով,
Որ ժայթքի մեր շուրջ,
Մեզ չհարցնելով`
Կոհակ առ կոհակ գա, մեզ լվանա
Առանց օճառի և առանց ջրի...
Մաքրություն է պետք` տեսքով մեխակի՛,
Որ հողը մեխի հողին` իրենով,
Եվ իր բուրմունքով սոսնձի նաև
Օդը հողի հետ ու մեզ էլ` նրանց…

Մաքրություն է պետք` տեսքով սոխակի՛,
Որ միայն իրե՜ն,
Լո՛կ իրեն ծանոթ մի այբուբենով
Միշտ էլ երկրային ազդանշաններ հղի տիեզերք
Եվ պատասխաններ թերևս ստանա,
Մեզ համար անհա՛յտ, լո՜ւրջ պատասխաններ...

Մաքրություն է պետք
Եվ կերպարանքով, տե՜ս, ա՛յն թռչունի,

Գլխարկը կարմիր - ինքը սև համակ
Հենց ա՛յն թռչունի,
Որ իր կտուցը երկինք է ցցել
Եվ աղոթում է
Անփարախ-անհոտ կարդինալի պես
Ո՛չ թե մեր հոգու,
Այլ այս աշխարհի մաքրությա՜ն համար...

Մաքրությո՜ւն է պետք...
Մաքրություն է պե՛տք,
Որ քարերն անգամ
Ներքնապես զգան
Իրենց երբեմնի հեղուկ վիճակում,
Որ արտաշնչեն բույսերն էլ… արև՜
Եվ ո՛չ թե միայն անտես թթվածին,
Որ մարդն էլ իրեն լավ զգա այնպես,
Ինչպես մեղեդին` վսեմ տաճարում,
Գույնը` հանճարեղ կտավի վրա,
Եվ խաղալիքը` մանկան ձեռներին...

Աշխարհին... մանկա՜ն մաքրություն է պետք,
Եվ հենց ա՛յն մանկան,
Որին ամեն օր աշխարհ են բերում
Նաև աշխարհի... անմաքուրները,
Մինչիսկ նրա՛նք` անմաքուրնե՜րը,
Քանզի... աշխարհին մաքրությո՜ւն է պետք...


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):