ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

1.2.15

ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ ԿՆՎԻՐԻ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար՝ Կամո Սեյրանյանը շուտով հանդես կգա նորություններով այս մասին դուդուկահարը ասել է իր հարցազրույցում, որը արվել է՝ Life.panorama.am-ի կողմից:
Emin-NEWS.com-ը իր ընթերցողներին է ներկայացնում Կամո Սեյրանյանի հարցազրույցը:

ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանը փետրվարի 11-ց 16-ը պատրաստվում է «Forbidden Saints» խմբի հետ համերգներով հանդես գալ Շվեյցարիայում: Նաև, շուտով ավարտին կհասցնի երկու ստեղծագործությունները:
    ,,Նոր ստեղծագործություններ են՝ գրված հատուկ ինձ համար: Մեկն ինձ նվիրել է իմ ընկերը՝ երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը (ռոմանսների Արսենը-Life.panorama.am-), մյուսը նվեր եմ ստացել Արմեն Ալեքսանյանից: Ձայնագրվել եմ սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ձայնագրություններին մասնակցել են աշխարհահռչակ երաժիշներ. շեփորահար Ռամոն Ֆրորեսն է նվագել, հարվածային գործիքների վրա նվագել է Արչի Պենիան, ով 3 գրեմմի է ստացել: Ի դեպ, նա նվագում է նաև Շակիրայի բենդում: Հավանաբար, 10-15 օրից վերջնականորեն պատրաստ կլինեն ստեղծագործությունները: Միանշանակ, պետք է նաև տեսահոլովակներ նկարահանեմ այս կատարումների համար,,. .-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց դուդուկահարը:
    2015 թվականը հայերի կենսագրության պատմական դաժան եղելության 100-րդ տարելիցն է: Այդ կապակցությամբ մեր արվեստագետներից յուրաքանչյուրը փորձում է յուրովի անդրադառնալ այս թեմային: Կամո Սեյրանյանը որոշել է այսքան հետաձգված մենահամերգը նվիրել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:,,Ինձ միշտ հարցրել են, թե ինչու մենահամերգով չեմ ներկայանում: Չեմ ուզում, որ իմ մենահամերգը կրկնվի, ,,մատների արանքով,, նայել չեմ կարող, մանրակրկիտ պետք է պատրաստվեմ: Մինչև ապրիլի 24 չեմ հասցնի, իհարկե: Հավանաբար, աշնանը կլինի մենահամերգը: Ես իմ մենահամերգը պատկերացնում եմ բաց երկնքի տակ՝ Գառնիի կամ Զվարթնոցի տաճարի մոտ,, .,-եզրափակեց Կամո Սեյրանյանը:


Նյութի աղբյուրը՝ http://life.panorama.am/hy/news/2015/01/30/kamo-seyranyan/292583