,,Անավարտ թռիչք,, այսպես է կոչվում Ելենա Արշակյանի նոր ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ փետրվարի 20-ին:Ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որը անկեղծ է, գեղեցիկ և լի է դժվարություններով:Ֆիլմը նվիրվում է 2006 թվականի մայիսի 3-ին Երևան-Սոչի չվերթում զոհված 113 մարդկանց:
Ֆիլմում հանդես են գալիս արդեն մեծ սեր և ճանաչում վայելող դերասաններ` Տիգրան Մակարյանը, Անի Երանյանը, Գայանե Ասլամազյանը, Տատև Հովակիմյանը, Լուիզա Ղամբարյանը, Խորեն Աբրահամյանը, Վարդան Հովսեփյանը և Սերժ Ավետիքյանը:
Ֆիլմի ռեժիսորն է՝ Ելենա Արշակյանը, իսկ սցենարը՝ Անահիտ Մխիթարյանի: Ֆիլմի սաունդթրեքը կատարում է երգչուհի` Քրիստինե Պեպելյանը:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ