Հետևելով` Sweet Baby ամսագրի տնօրեն` Արմեն Դիլանյանի ֆեյսբուքյան էջին` հասկացել ենք, որ նրա սիրտը զբաղված է շատ գեղեցիկ մի աղջնակի կողմից: Արմենը, ինչպես գիտեք, մեր բոլորի կողմից շատ սիրված` Նառա Դիլանյանի եղբայրն է: Արմենի լուսանկարներից պարզ է դառնում, որ նրա կողքի գեղեցկուհին իր ընկերուհին է. գեղեցիկ միջավայրում արված լուսանկարներում զույգն ամենուր միասին է, երևում է, որ նրանք լավ ժամանց են անցկացնում:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` գեղեցիկ աղջնակի անունը Լիլի է, իսկ ահա թե ինչ բնագավառից է, մեզ չհաջողվեց ճշտել:
Ամեն դեպքում զույգին երջանկություն ենք մաղթում և անհամբեր սպասում նոր և ավելի հետաքրքիր ու գեղեցիկ լուսանկարների:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ