ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

2.5.15

EXCLUSIVE:ԳՈՌ ԵՓՐԵՄՅԱՆԸ ԾՆՆԴՅԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐ ՍՐՏԻՆ ՏԻՐԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Երգիչ` Գոռ Եփրեմյանը այսօր` մայիսի 2-ին նշում է ծննդյան տարեդարձը:
Emin-NEWS.com-ը ներկայացնում է երգչի բացառիկ հարցազրույցը ծննդյան օրվա անակնկալների և երազանքների մասին:

Ինչ անակնկալներ եք ստացել, որին չէիք սպասում և ում կողմից է եղել:
,,Անակնկալները իսկապես շատ էին և անսպասելի:Ինձ հարազատ մարդիկ միշտ ցանկացել են ինձ ուրախ պահեր պարգևել, իսկ իմ ծննդյան օրը` առիթ հանդիսացավ այդ ամենի համար, և ես ունեցա այդ հաճելի պահերը,,:

Ինչ ցանկություններ ունեք, որ կցանկանաք կատարվի այս տարի:
,,Ցանկություններս շատ են ինչպես ցանկացած մարդու մոտ, չեմ ցանկանում որևէ բան ասել իմ ցանկությունների մասին, պարզապես ուզում եմ իրագործվեն և այդ դեպքում բոլորդ էլ տեղեկացված կլինեք,,:

Ունեք սիրելի անձնավորություն, եթե այո ապա ինչ անակնկալ է նա Ձեզ մատուցել:
,,Առայժմ չեմ շտապում, չնայած ինչպպես ասում են` ,,Սրտին չես հրամայի,,  , բայց առայժմ հակված եմ մտքերս տրամադրել կարիերայիս,,:

Երջանիկ ես դու և որն է երջանկության քո բանաձևը:
,,Ինձ համարում եմ երջանիկ մարդ ու դա կապում եմ հոգևոր երջանկության հետ, քանի որ շրջապատված եմ լավ մարդկանցով, կարծում եմ այդ ամենը ունենալով դու կարող ես երջանիկ մարդ համարվել,,:
Քանի տարեկան դարձաք:
,,Փորձեմ այս հարցին այսպես պատասխանել:Կարծում եմ ինչ տարիքում ել, որ լինեմ, երբ նման հարց տան կասեմ ` 21, որովհետև հիշողություններիս մեջ դաջվել է` 21 թիվը և այն երբեք չի մոռացվի /ծիծաղում է/, իսկ կոնկրետ պատասխանը կասեմ` 23,,:

Emin-NEWS.com-ը շնորհավորոմ է հոբելյարին մաղթելով նորանոր հաջողություններ:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):