ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

Showing posts with label Հարցազրույց. Show all posts
Showing posts with label Հարցազրույց. Show all posts

30.7.15

EXCLUSIVE: ՌԵԺԻՍՈՐ՝ ԺՈՐ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է: ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԲԱՑԱՌԻՒԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺԸ


Ռեժիսոր՝ Ժոր Մխիթարյանը ամուսնացել է:Ժորը ,,Հռիփսիմե,, եկեղեցում հավատարմության և սիրո խոստում է տվել` Արմինե Մովսիսյանին, ով նունպես խոստում է  տվել հնազանդ և հավատարիմ լինել Ժորին:Պսակադրությունը  տեղի է ունեցել Հռիփսիմե եկեղեցում, որից հետ երեկույթը արդեն անցկացրել են ,,Վիվալդի,, համալիրում:
Երիտասարդ և տաղանդավոր ռեժիսորը, փեսան՝ Ժորը մեզ հետ զրույցում ասաց, որ հարսանյաց երեկոն անցել է գեղեցիկ անակնկալներով:Ներկա են գտնվել հարազատները, մտերիմները,  ընկերները:

Emin-NEWS.com-ը շնորհավորում է՝ Ժորին և Արմինեին մաղթելով անսահման սեր և երջանկություն:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):




















26.7.15

ՄՈԴԵԼ՝ ՎԱՆԵՍՍԱՅԻ ՄՈԴԵԼԱՅԻՆ ՇՈՈՒՆ ՄԵԾ ԱՐՁԱԳԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ: ԳՐԱՆՑԱԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԵԼԻՔ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ /ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ/

Գերմանիայում բնակվող մոդել՝ Վանեսսա Արմենին  մոդելային շոուն մեծ արձագանք է ստացել հանրության կողմից:
Emin-NEWS.com-ը ներկայացնում է Վաննեսայի բացառիկ հարցազրույցը անցած ուղղու և սպասելիք նորությունների մասին:

Կխնդրեմ ներկայացնեք Ձեզ,  որքան ժամանակ է, որ զբաղվում եք մոդելինգով:
-Արդեն չորս տարի է բնակվում եմ Գերմանիայում:Մասնագիտությամբ հյուրանոցային մենեջեր եմ, ինչը այս տարի ավարտեցի:Երկու տարի զբաղվում եմ մոդելինգով:Մեկ տարին լրացավ ինչ գրանցված եմ՝ ,,Fisher's House ,, մոդելային կենտրոնում:Մինչ այդ  որպես հոբի արել եմ միայն ֆոտոսեսիաններ:

Ինչ հաջողություններ եք գրանցել մինչ օրս:
-2014-ի հունիսին մասնակցել եմ ,,WM Girl 2014,, մրցույթին, որտեղ գրավել եմ երկրորդ տեղը:Նույն թվի դեկտեմբերին մասնակցել եմ ,,Juan Torres 2014 ,, մրցույթին և գրավել եմ երրորդ տեղը, իսկ վերջերս՝ հուլիսի 17-ին մասնակցել եմ՝ ,,Miss Fränkische Schweiz 2015,, մրցույթին, որտեղ ցավոք որևէ տեղ չեմ գրավել, բայց մեծ բավականություն եմ ստացել:
Հուլիսի 18-ին իմ լավ ընկեր՝ Դիմիտրի Աֆաունովի կազմակերպել էր իմ առաջին մոդելային շոուն, ինչը անկեղծ ասած շատ մեծ արձագանք ստացավ:


Ինչ նորությունների սպասենք առաջիկայում:
-Առաջիկայում պլանավորում եմ ևս մեկ մոդելային շոու , բայց չեմ կարող ասել երբ կլինի:
Հոկտեմբերին կմասնակցեմ՝ ,,Miss Würzburg 2015,, մրցույթին, իսկ 2016-ին  կլինի մեծ fashion show ՝ Բեռլինում որտեղ ներկա կլինեմ որպես՝ ,,Promotion Dame,,:

Զբաղվելով Ձեր սիրած աշխատանքով երջանիկ համարում եք Ձեզ թե...
-Այո, համարում եմ երջանիկ, քանի որ ունեմ սիրած  հոբբի, որը նաև հաճելի աշխատանք է:Անկեղծ ասած այժն դրանով եմ  զբաղվում և մեծ հաճույքով դա շարունակելու եմ...

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):









22.7.15

ՍԿԱՆԴԱԼ: ,,ԷՆԴՈՐՖԻՆ,, ԽՄԲԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ



Ինչպես արդեն տեղեկացրել էինք նկարահանվել է նոր հումորային տեսահոլովակ՝ երջանկության գաղտնիքի մասին:Սակայն այս տեսահոլովակի երջանկության գաղտնիքը հերոսների համար այլ է:Գլխավոր հերոսների դերում հանդես եկած դերասաններ՝ ԱնդրանիկՇահինյանը և Արտյոմ Սիմոնյանը մարմնավորում են երկու կանաց, ովքեր դեռ չեն ամուսնացել և փնտրում են ամուսին, այդ ամենը նրանք անում են իրենց գովելով:
Էնդորֆին այսպես է կոչվում այս նոր հումորային խմբի անունը, ինչը նշանակում է ,,Երջանկության հորմոն,,:
Նախագծի PR մենեջերը Emin-NEWS.com-ին տեղեկացրեց, որ այս նախագիծը լինելու է շարունակական:
Տեսահոլովակի ռեժիսորը՝ Արմեն Դալլաքյանն է, ով արդեն այդ ոլորտում մեծ  փորձ ունի:
Երգի խոսքերիև երաժշտության  հեղինակը՝  Անդրանիկ Շահինյանն է,օպերատորը՝ Կարեն Վարդանյանը:
Տեսահոլովակը կոչվում է՝ ,,Ուզող չունեմ,,:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):

15.7.15

ԿԱՅԱՑԱՎ՝ ,,ԵԼՔ ՉԿԱ,, ՖԻԼՄԻ DVD -Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հուլիսի 14-ին Երևանյան Կամի երաժշտական ակումբում կայացավ դեռևս նախորդ տարվա փետրվար ամսից կինոթատրոններում ցուցադրված ,,Ելք Չկա,, ֆիլմի DVD տարբերակի շնորհանդեսը:

Ասենք, որ այս ֆիլմը իր ժանրային առումով տարբերվեց մեր իրականության մեջ միմյանց հաջորդող բոլոր ֆիլմերից, այն հայ հանդիսատեսին ներկայացավ կրիմինալ-դրամա ժանրում և սիրվեց ու գնահատվեց ամենայն խորությամբ, դրա վառ ապացույցն էլ եղավ այն , որ ցուցադրման տևողությունը գրեթե 3.5 ամիս տևեց երևանյան մայր կինոթատրոնում: Ֆիլմը մասնակցեց անցաց տարի կայացած Կաննի միջազգային կինոփառատոնին, որի շրջանակներում ևս արտերկրի կինոգործիչների կողմից բավականին լուրջ առաջարկների արժանացավ: Պրոդյուսերի խոսքով այն երկու անգամ ցուցադրվել է նաև ԱՄՆ-ում և ԱՊՀ տարածաշրջանի մի շարք երկրներում: Իսկ այսուհետ այն կարելի է ձեռք բերել քաղաքի CD վաճառակետերում: Շնորհանդեսին ներկա էին ֆիլմի թե դերասանական կազմը և թե նկարահանող անձնակազմը՝ գլխավորությամբ ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար, կարատեյի աշխարհի չեմպիոն` Կամո Ունանյանի, ով ի դեպ այդ օրը պատրաստել էր նաև իր կյանքի մասին պատմող ,,Իմ կյանքը իմ խաղն է,, վերնագրով ամսագրի շնորհանդեսը: Ներկաները ականատես եղան նաև` Կամո Ունանյանի սպորտային կյանքի մասին պատմող տեսաշարին, որտեղ մարզիկը ներկայացել էր կամային ամենաուժեղ հատկություններով և բարձր մակարդակով ամեն անգամ պահել Հայաստանի անունը օտարների հողում: Ներկաները տպավորված և մեծագույն բավարարվածությամբ հեռացան միջոցառումից՝ հույս ունենալով, որ նման հանդիման առիթներ դեռ շատ կլինեն:
Հավելենք, որ այդ օրը՝ Կամո Ունայնաի թվով երկրորդ ամսագրի շնորհանդեսն էր՝ ,,Իմ կյանքը, իմ խաղն է,, վեռնագրով:Ամսագիրը այս համարում պատմում է հերոսի անցած ուղղու ու մտքերի մասին:
 Շուտով՝ Emin-NEWS.com-ը կներկայացնի նաև շնորհանդեսի ֆոտոշարք:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):


11.7.15

ՆՈՐ Music Video ԺԱՆՐԱՅԻՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ ԴԵՐԱՍԱՆ՝ ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ


Նոր գեղեցիկ տեսնյութ -տեսահոլովակ է նկարահնվել՝ Music Video, որի նպատակն է զարգացնել Music Video ժանրը:Տեսահոլովակում նկարահանված դերասան Արման  Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ տեսահոլովակում ներկայացվում՝ տխուր սիրո պատմություն:Երը հեղինակներին չէ:
-Ռեժիսորն ով նկարահանել է տեսահոլովակն համագործակցում է յութուբյան ալիքի հետ և այս ամենն հաշվի առնվելով հեղինակային իրավունենքերը՝ մատերիալները նշված են.. -ասաց Արմանը:


Տեսահոլովակն ամերիկյան ստանդարտներին համապատասխան է:Արմանը նաև կիսվեց տեսահոլովակի նկարահանումների ընթացքից:
-Տեսահոլովակի նկարահանման գործընթացը չափազանց բուռն էր, հետաքրքիր, պոզիտիվ ու ԷՔՍՏՐԵՄԱԼ: Չափազանց ուրախ եմ համագործակցելով սկսնակ, բայց պրոֆեսսիոնալներին չզիճող անձնակազի հետ, մասնավորապես Կոլյաի հետ ով ռեժիսորն է այս տեսահոլովակի... Եթե լինեն մեկ այլ պրոյեկտներ այս թիմի կողմից իրականացվող, առանց երկմտելու կհամագործակցեմ, տպավորությունս աննկարագրելի է, հիացմունքս անասելի...- ասաց Արման Խաչատրյանը ով տեսահոլավակի գլխավոր հերոսն է , իսկ հերոսուհուն մարմնավորել է Նունե Ղազարյանը:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):










EXCLUSIVE: ՈՃԱԲԱՆ՝ ԵՍԱՅԻ ՍԻՄԻԿՅԱՆԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԱՇԽԱՐՈՒՄ ՄԵԾ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՍՏՂԵՐԻ ՀԵՏ /ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ/


Ոճաբան-վարսահարդար՝ Եսայի Սիմիկյանը կրկին վերադարձել է՝ Հայաստան:Եսային ով աշխատում է ՌԴ-ում վերադառնալով Հայաստան վայելում է իր հանգիստը՝ ընտանիքի, ընկերների հետ:Հանգստի հետ մեկտեղ նա նաև աշխատանքով է հանդես գալիս:
Emin-NEWS.com-ը ներկայացնում է՝ Եսայի Սիմիկյանի բացառիկ հարցազրույցը իր հաջողությունների, սպասելիք նորությունների և իր երջանկության մասին:


Որքան  է տևելու Ձեր Հայաստանյան այցը և ինչն է վերադարձի պատճառը:
-Արդեն երեք ամիս է ինչ չէի եկել Հայաստան, կարոտել էի ընտանիքիս անդամներին, ընկերներիս:Եկել եմ հանգիստս անցկացնել հայրենիքում, սակայն հանգստի հետ մեկտեղ նաև ի հայտ եկան նար գործեր:

Ինչով եք հիմա զբաղվումէ՝ ՌԴ-ում:
-Աշխատում եմ՝  ,,Долорес,, գեղեցկության ստուդիայում, որպես ոճաբան, ինչպես նաև աշխատում եմ՝ ,,Красота,, գեղեցկության կենտրոնում, որպես ոճաբան:Սպասարկում եմ մեծ ճանաչում ունեցող մարդկանց, որոնցից կցանկանայի առանձնացնել՝ Ալեքսանդր Վասիլիևին, որի անձնական ոճաբանն եմ և իր հրավերով եմ այնտեղ գտնվում:

  

Հայաստանի այցը ինչ-որ նպատակ ուներ թե  հանգիստը անցկացնելու համար եք եկել:
-Եկել եմ հանգիստս անցկացնելու, և ընտանիքիս տեսնելու:Սակայն ունեցա հրավերներ նկարահանվելու ,,Հայկական երկրորդ,, հեռուստաալիքով ցուցադրվող՝,, Պերսոնա,, հողրդաշարում և արդեն նկարահանվել եմ մի քանի եթերներում, իսկ ցուցադրությունը կլինի շուտով:


Մոսկվայում բնակվելիս առաջանում են խնդիրներ ընտանիքում՝ հեռավորության և այլ հարցերով:
-Այնտեղ մենակ գտնվելով ես իսկապես զբաղվում եմ իմ կարիերայով, իսկ եթե ինձ հետ լիներ նաև իմ ընտանիքը ապա կլինեին խնդիրներ:Այսպես ես  բացակայում եմ իմ ընտանիքից կարճ ժամանակով, բայց հոր պակասը լրացնում են իմ հայրը և եղբայրս:

Երջանիկ համարում եք Ձեզ:
Աշխատանքի բերումով հաջողակ եմ, իսկ անձնական կյանքում երջանիկ եմ, քանի որ ունեմ գեղեցիկ, սիրող և սիրված կին ինչպես նաև դուստրեր, ինչը որ հարկավոր է բոլորին երջանիկ լինելու համար:


Ինչ նորությունների սպասենք առաջիկայում:
-Ունեմ նոր հրավեր, որի մասին առաջինը Ձեզ եմ ասում, շուտով կներկայացնեմ նոր բրենդ, որի ներկայացուցիչը կլինեմ ես,միջազգային կարգով:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):









10.7.15

ՍԱՐԳԻՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ ԵՎ ՆԿԱՐՆԵՐՈՎ ԿԵՂԾ ՊՐՈՖԻԼՆԵՐ ԵՆ ԲԱՑՎԵԼ /ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ/


 Սարգիս Ներսիսյանը կրկին անգամ դարձել է այլ կայքերի հեղինակների զոհ:Սարգիսի լուսանկարով էջ է բացվել ֆեյսբուքում, բայց ուրիշ անունով:Մեզ հետ զրույցում Սարգիս Ներսիսյանը ասաց, որ ֆեյսբուքում իր անունով միայն մեկ էջ է գործում, դա իր պաշտոնական էջն է:
Մի քանի ամիս առաջ էջ էր բացվել ինստագրամ կայքում կրկին Սարգիսի նկարներով:
Էջերի բացման կապակցությամբ Սարգիս Ներսիսյանը գրառումով է հնադես եկել, որտեղ նա հեղինակին կոչ է անում ջնջել այդ էջը:
Այժմ Սարգիս Ներսիսյանի անունով և լուսանկարով  կան տարբեր սոցիալական կայքեր, որոնց Սարգիսը կոչ է անում չպատասղանել և կապ չհաստատել այդ կեղծ էջերի հեղինակների հետ:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):